Քաջարանում սկսվեցին GPS համակարգով սահմանազատման աշխատանքները
Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում արդեն սկսվեցին սահմանազատման աշխատանքները՝ GPS համակարգով։ Այս մասին News.am-ը տեղեկացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանից:
Նա ասաց, որ այս պահին ուսումնասիրվում է քարտեզը՝ հստակ սահմանազատման համար։
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության որոշմամբ, այսօր՝ մինչև ժամը 17։00-ն Սյունիքի կարևոր դիրքերը հանձնվում են հակառակորդին։
Մեզ հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ասել էր, որ դիրքերից հետնահանջի դեպքում Կապանի գյուղեր տանող 2 ուղղություններն արգելափակման մեջ են հայտնվում. «Այսինքն՝ այդ գյուղերի ճանապարհներն ադրբեջանական սահմանագոտու մեջ են լինելու։ Ագարակ, Եղվարդ, Խդրանց, Ուժանիս, իսկ մյուս ուղղությունն էլ՝ Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ. այդքան գյուղ շրջափակման մեջ է հայտնվում։ Այն պարագայում, որ Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Եղվարդ գյուղերն ունեն այլընտրանքային ճանապարհ, բայց Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերն այլընտրանքային ճանապարհ չունեն»։
Ավելի ուշ, ՊՆ-ից հայտնել էին, որ նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարների հետ և ասել, որ սահմանը ճշգրտվում է երկու կողմերի բարձրաստիճան սպաների ներկայությամբ, և որ ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 14:58
Россия считала вопрос статуса Нагорного Карабаха неурегулированным, но Армения в Праге признала его территорией Азербайджана, сказала в ходе еженедельного брифинга официальный представитель МИД РФ Мария Захарова.
-
2024-04-25 14:56
Инициатива Ваагна Чахаляна "Камк" проводит акцию протеста у здания правительства Армении с требованием положить конец политике уступок и не сдавать территории в Тавуше.
-
2024-04-25 14:54
В ходе акций протеста в Ереване по состоянию на 14։00 подвергнуто приводу 29 человек. Об этом сообщили Sputnik Армения в пресс-службе полиции.
-
2024-04-25 14:51
Депутат парламента Армении от оппозиционной фракции "Айастан" Гарник Даниелян, находящийся в Баграташене Тавушской области, потерял сознание во время акции протеста. Видео опубликовано в соцсети парламентария.