Ղազինյան․ Գլխավոր դատախազին մինչև դեկտեմբերի 22-ի կեսօր Փաշինյանին ձերբակալելու ժամանակ է տրվել
Երևանում դեկտեմբերի 21-ին կայացավ «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի ընդլայնված արտակարգ նիստը: Նիստի սկզբում «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը զեկույց ներկայացրեց Հայաստանի գործող իշխանության իրագործած հանցանքի մասին:
Ղազինյանը հիշեցրեց, որ իր ղեկավարած կուսակցությունը նոյեմբերի 26-ին պետական դավաճանության մասին հաղորդում է ներկայացրել: Նոյեմբերի 27-ին պատասխան է ստացվել այն մասին, որ քրեական գործ է հարուցվել սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը մի շարք պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման մասին հոդվածով:
Արթուր Ղազինյանը հայտնեց, որ շաբաթ կանչվել է ՀՔԾ որպես գործով վկա: Նա ցուցմունք է ներկայացրել և պահանջել, որպեսզի հաղորդումը հիմք հանդիսանա պետական դավաճանության մասին քրեական գործ հարուցելու համար, և որպեսզի այդ երկու գործերը միացվեն: Ղազինյանն ընդգծեց, որ ներկայացված փաստերը թույլ են տալիս պնդել, որ պատմական մասշտաբի պետական դավաճանություն է տեղի ունեցել և նշեց Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մի շարք անձանց, ովքեր պետք է անհապաղ հարցաքննվեն և մեկուսացվեն՝ հետագա հանցանքը կանխելու համար:
Ղազինյանը ներկայացրեց հիմնական փաստերը: Մասնավորապես, դա ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունն է այն մասին, որ նա Փաշինյանին ներկայացրել է հակառակորդի կողմից հնարավոր սադրանքների մասին մինչ պատերազմի սկսվելը: Ի՞նչ միջոցներ են ընդունվել սպառնալիքները չեզոքացնելու համար, արդյո՞ք դրանք ադեկվատ են եղել՝ հետաքրքրվեց Ղազինյանը: Պատերազմի 3-րդ օրը Գասպարյանը զեկուցել է, որ ռեսուրսները սահմանափակ են, և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ պատերազմը կանգնեցնելու համար: Քննչական մարմինը պետք է պարզաբանի, թե արդյոք այդ նպատակով միջոցներ են ձեռնարկվել, և արդյոք դրանք ադեկվատ են եղել: Ղազինյանը հիշեցրեց, որ ՌԴ նախագահն իր առաջարկի մասին Փաշինյանին հայտնել է հոկտեմբերի 19-20-ին: Ընդ որում, այդ դեպքում հայկական կողմը քիչ բան կկորցներ: Ի զարմանս Պուտինի՝ Փաշինյանը մերժել է առաջարկը, չնայած դրանից 2,5 շաբաթ առաջ Գասպարյանն այդ մասին զեկուցել է նրան: Պետք է պարզել, թե ինչ լիազորված մարմինների հետ է խորհրդակցել Նիկոլ Փաշինյանը, թե արդյոք Օնիկ Գասպարյանն իմացել է Պուտինի առաջարկի մասին, թե ինչու և ինչպես է այն մերժվել, թե ինչ տարածքային և մարդկային կորուստներ են գրանցվել հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 9-ը:
Կա նաև այլ տեղեկություն: Հոկտեմբերի առաջին շաբաթը Ռուսաստանը փորձել է գործի դնել «Լավրովի պլանը»: Քննչական մարմինը պետք է պարզի, թե ինչպես և ինչու է Փաշինյանը հրաժարվել այդ առաջարկից, և արդյոք այն ընդհանրապես եղել է:
Ղազինյանը հիշեցրեց նաև նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանի այն հայտարարությունը, որ 2018 թվականի հեղաշրջումից հետո փոխվել է պաշտպանական գնումների ծրագիրը, և անհրաժեշտ ՀՕՊ համակարգերի փոխարեն գնվել են անօգուտ «ՍՈւ 30 ՍՄ», ժամկետանց համակարգեր, և սպառնազինություն, որը չի օգտագործվել ագրեսիա ցուցաբերելու համար: Այսինքն, տեղի է ունեցել գնումների համակարգային և կոորդիանացված ձախողում: 00038 հրամանով փոխվել է ստորաբաժանումների կառուցվածքն ու քանակությունը, դրա փոխարեն համալրվել է շտաբի անձնակազմը:
Սակայն Ղազինյանի կարծիքով ամենակարևորն այն է, որ պատերազմի երրորդ օրը Նիկոլ Փաշինյանի հրամանով դադարեցվել է մոբիլիզացիան: Դա մշտական բանակը վերածել է կամավորականի: Առաջնագիծ են ուղարկել կամավորականների, որոնք երբեմն չեն կատարել հրամանները: Դա քաոս է ստեղծել: Մոբիլիզացիայի դադարեցումն այդպես էլ չի հերքվել, և այդ պատճառով դա կարելի է փաստ համարել: Այսինքն, սպաները, որոնց տրվել է այդ անօրինական հրամանը, հասկանալով, ինչի մասին է խոսքը, ձայնագրել են: Անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ ձայնագրությունը ստանալու և գործին կցելու համար՝ նշեց Ղազինյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.