Հայաստանում բժիշկների զորահավաք է հայտարարվում
2020 թվականի դեկտեմբերի 25-ից մինչև 2021 թվականի հունվարի 20-ը Հայաստանում կիրականացվի զորահավաք։ Այս մասին որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում` առանց զեկուցման ու քննարկման, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Զորահավաքը կներառի զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետներին` ծառայության ժամկետը սահմանելով 2 տարի:
Պահեստազորի սպայական կազմի զորակոչի ենթակա անձանց թվաքանակը սահմանվում է մինչև 70 բժիշկ-մասնագետ:
Միաժամանակ 2020 թվականի դեկտեմբերի 31-ից սկսած` կիրականացվի պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրում։
Նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ պահեստազորի սպայական կազմի զորակոչից խուսափող քաղաքացիները կենթարկվեն քրեական պատասխանատվության։
Զորակոչի ավարտից հետո նրանց վերաբերյալ կազմված նյութերը կուղարկվեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության համապատասխան կայազորային քննչական բաժիններ` քրեական հետապնդում հարուցելուհամար։
Եթե զորակոչված քաղաքացին գտնվում է արտերկրում, ԱԳՆ–ն դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով պարտավորվում է կազմակերպել նրանց վերադարձը Հայաստան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.