Գորիսի փոխքաղաքապետ․ Փաշինյանը ընտրության մասին է մտածում, փոխանակ իր հողերի մասին մտածի
Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին` Թասի ոլորանների մոտ չհասած Շուռնուխ գյուղ, ադրբեջանցիները այսօր ռուսների ուղեկցությամբ հայտնվել են խցանման մեջ: Այս մասին News.am-ին հայտնեց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը:
«Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածի ողջ երկայնքով կանգնած էինիրենք, շատ-շատ էին, ռուսների ուղեկցությամբ էին գնում: Հայկակասն քաղաքացիական մեքենաներ էին մեկ էլ կանգնած, որոնց ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ չէր ուղեկցում: Ադրբեջանցիներն ավելի անվտանգ էին իրենց զգում, ինչպես իրենց երկրում, մեքենաներից դուրս էին եկել, իսկ մեր քաղաքացիները մեքենաների մեջ էին, իրենց ապահով չէին զգում»,- ասաց նա`հավելելով, որ Գորիս-Կապան ճանապարհհի այդ հատվածը բացարձակ անվտանգ չի:
Փոխքաղաքապետի խոսքով` նրանք գալիս էին Շուռնուխում սահմանզատում կատարելու, սակայն նրանց հող հանձնող չկա:
«Երևի եկել էին, որ հողերը ընդունեին, բայց իրենց հող հանձնող չկա, տեր չունի էս երկիրը, ամբողջ օրը այսպես թուրքերի հետ բանակցում ենք մենք: Նիկոլ Փաշինյանի պատկերացրած ու մեր պատկերացրածը Հայաստանը լրիվ տարբերվում է, որտեղ է սահմանը ինքը մինչև հիմա չի պատասխանել, այսինքն` իր համար այնտեղ, որտեղ թուրքը կցանկանա վերցնել: Շուռնուխ գյուղի 1958 թվականի քարտեզ ունենք, որտեղ երևում է, որ դա հայկական հող է, այս գործընթացը ապիօրինի է ու հողը ծախել են, ոչ մեկին էլ հետաքրքիր չէ այդ գյուղի ճակատագիրը»,- ասաց նա: ,
Մենուա Հովսեփյանի խոսքով` Նիկոլ Փաշինյանը փոխանակ սահմանային գյուղերի խնդիրների մասին մտածի, մտածում է արտահերթ ընտրությունների մասին է մտածում:
«Ինքը հիմա ընտրության մասին է մտածում, փոխանակ իր հողերի մասին մտածի, իր հայրենիքի մասին մտածի: Ինքը անհայրենիք մարդ է, այդ ընտրությունների ժամանակ մենք Լեռնահայաստան կհայտարարանենք, ինքը պատասխան է տալու նրա համար, ինչ որ Սյունիքում է կատարվում այսօր»,- ընդգծեց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.