Последние новости

15 անձ բերման են ենթարկվել, 1-ը` ձերբակալվել

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ազգային ժողովի մոտ այսօր «Իմ քայլի» պատգամավորներին ձվերով հարվածելու միջադեպի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել։

«Մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, դեկտեմբերի 28-ին նախապես իրենց հետ բերել և Երևանի Դեմիրճյան փողոցում կայանել են հավկիթներով լցված ավտոմեքենա։ Նրանք իրենց լիազորությունների իրականացման կապակցությամբ վեճի են բռնվել ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Անդրանիկ Քոչարյանի հետ, հավկիթներով հարվածել նրանց ավտոմեքենաներին և Սիսակ Գաբրիելյանին: Միջադեպի ընթացքում նաև գործադրվել է բռնություն»,–նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործ։ Հանցագործության կատարման կասկածանքով բերման են ենթարկվել 15 անձ: Քաղաքացի Ա. Ս.-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ոստիկանության Արաբկիրի բաժին է բերվել նաև հավկիթներով լցված ավտոմեքենան, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ