Ի՞նչ են քննարկել Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանը
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ հանդիպման ժամանակ ասել է` այսօր այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է վարչապետի հրաժարականը։
«Փաշինյանի հետ հանդիպումը երկար չէր կարող տևել, քանի որ իմ դիրքորոշումը չի փոխվել։ Ցանկացել է հանդիպել, չեմ մերժել։ Ինչ հրապարակային եմ ասել, իր երեսին եմ ասել։ Միակ ելքը ստեղծված իրավիճակում վայրկյան շուտ իր հրաժարականն է»,–ասաց Ծառուկյանը։
Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին` Ծառուկյանը նշեց, որ այդ մասին էլ ասել է` դա կարող է լինել, եթե Փաշինյանը չլինի ժամանակավոր պաշտոնակատար։ Երբ դա ընդունելի լինի Փաշինյանի համար, այդ ժամանակ կխոսեն նորից։ Այլ հարցերի Ծառուկյանը հրաժարվեց պատասխանել` ասելով, որ դրանք պետք է ուղղել հենց Փաշինյանին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.