Последние новости

Թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ․ Սամվել Մարտիրոսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնում է՝ թուրքերը փորձում են հայկական WhatsApp հաշիվներ գողանալ։

«Թուրքերը հիմա փորձում են հայկական WhatsApp-ներ գողանալ։ Պատերազմի օրերին թիրախային էին անում, հիմա կարծես՝ անցել են զանգվածային։ Նրանց պետք է ունենալ հայկական համարով WhatsApp, որով կարող են մարդկանց խաբել, վախեցնել եւ այլն»,- նշեց նա։

Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են գողանում WhatsApp-ները. «Դուք ստանում եք կոդ, այսինքն՝ ձեր անունից ձեր վերականգնման կոդն են ուզում, հետո գրում են՝ կներես, հանկարծակի քեզ եմ ուղարկել, մի հատ այդ կոդն ինձ տուր, եթե ուղարկեցիք, ապա համարը տանում են»։

Նա հոլովակով ներկայացրեց, թե ինչ պետք է անել, որպեսզի WhatsApp-ը հարձակումներից պաշտպանված լինի։

Լուրեր Հայաստանից - NEWS.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ