Последние новости

Սուրբ պատարագ և հոգևոր համերգ Ստեփանակերտում՝ Սուրբ Ծննդյան տոնին

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։ Այս մասին տեղեկացնում է  «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ»-ի մամուլի ծառայությունը։

«Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:

Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան):

Սուրբ պատարագը` 11:00։ Հոգևոր համերգը՝ 13:00։

Համեցեք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը»,- նշված է հաղորդագրությունում։

Պանորամա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ