Последние новости

Ռուսաստանի ԱԻՆ–ի աջակցությամբ Արցախում մոտ 260 շինություն է վերականգնվել

Վերականգնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են 15 օբյեկտներում, որոնց թվում մասնավոր և բազմաբնակարան շենքեր կան։

Ռուս փրկարարներն օգնել են Լեռնային Ղարաբաղում վերականգնել ավելի քան 250 օբյեկտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Նրանք Արցախի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ այս տարվա ընթացքում առաջին արտագնա ստուգումն են իրականացրել և այցելել Ռուսաստանի մարդասիրական օգնության միջոցով վերականգնվող շինություններ: Այս պահի դրությամբ վերականգնվել է մոտ 260 օբյեկտ։

Հունվարի 5-ին մասնագետներն այցելել են 15 օբյեկտ, որտեղ շարունակվում են վերականգնողական աշխատանքները։ Նրանք եղել են մասնավոր և բազմաբնակարան շենքերում, սոցիալական կարևորություն ունեցող օբյեկտներում։

Բացի այդ, Ռուսաստանի ԱԻՆ-ի աշխատակիցներն այցելել են հանրապետական քաղաքային հիվանդանոցի դեղորայքի պահեստարան, որը վերականգնվել է Ռուսաստանից բերված շինանյութերով։

Sputnik Արմենիա

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ