ԱՀ ԱԻՊԾ․ Նոյեմբերի 13-ից հետո հայտնաբերվել է 1211 աճյունն
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«2021 թվականի առաջին տասնօրյակն Արցախում մեկնարկել է առանց արտակարգ ու դժբախտ պատահարների:
Հունվարի մեկից 10-ն ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավավարման կենտրոնում գրանցվել է 806 կանչ, որոնց մեծ մասը կապված է պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի տարածքում մնացած զենք-զինամթերքի հայտնաբերման, ինչպես նաև կենցաղային պատահարների հետ:
Վերջին 10 օրերի ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վերաբերյալ ստացվել է 70 կանչ: ԱԻ ծառայության սակրավորներական ջոկատները Ստեփանակերտում և շրջաններում հայտնաբերել, վնասազերծել կամ պահեստավորել են 200-ից ավելի պայթուցիկ առարկա:
2021 թվականի առաջին տասնօրյակում հրդեհի մասին 15 հաղորդում է արձանագրվել: Բոլորը՝ բաց տարածքում չոր խոտի այրվելու հետևանքով, որոնք քամու միջոցով տարածվել և ընդլայնվել էին: Հրշեջ փրկարարների շնորհիվ ժամանակին կատարվել է հրդեհաշիջում: Հրդեհի խոշոր դեպք գրանցվել է Ստեփանակերտից մոտ 12 կմ հեռավորության վրա՝ անտառային հատվածում: Այն բռնկվել է քաղաքացու անզգուշության պատճառով: Հրշեջ փրկարարները կանխարգելիչ տեխնիկական միջոցներով կրակը մարել են ժամանակին: Իսկ վնասի մակերեսը ճշտվում է:
Բոլոր դեպքերում՝ տուժածներ չեն եղել:
911 ահազանգման կենտրոնում Ճանապարհատրանսպորտային պատահարի միայն 2 դեպք է արձանագրվել: Այս դեպքում կա մեկ տուժած: Փրկարարները վերջինիս տեղափոխել են բժշկական կենտրոն, նրա վիճակը բավարար է:
Վերջին 10 օրվա ընթացքում կենցաղային կանչերի վերաբերյալ ստացվել է 34 կանչ: Դրանք, մասնավորապես վերաբերում էին ջրամատակարարման, հիվանդի տեղափոխման, դռան կամ վերելակի բացման հետ:
Նոր տարվա առաջին օրերին փրկարարները քաղաքացիներին 150-ից ավելի խորհրդատվություն են տվել:
Ծառայության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման անձնակազմը սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում շարոնակում են իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքներ: 2021 թվականի հունվարի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել և վերադարձվել է զոհված զինծառայողների 74 աճյուն:
Նոյեմբերի 13-ից՝ ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1211 աճյուն, նրանց մեջ կան նաև քաղաքացիական անձանց մարմիններ»:
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-03-29 12:01
Глава МИД России Сергей Лавров дал большое интервью газете «Известия», коснувшись в том числе ситуации в армяно-российских отношениях. Предлагаем вниманию читателей полный текст комментария Лаврова относительно данного вопроса.
-
2024-03-29 11:35
Трансляция ток-шоу Владимира Соловьева на телеканале "РТР-Планета" на территории Армении будут заблокированы. Об этом сообщает пресс-служба Телевизионной и радиовещательной сети Армении.
-
2024-03-29 11:28
Полковник Володя Аветисян сообщает в прямом эфире на Facebook, что с раннего утра в его доме проводится обыск с целью обнаружения оружия и боеприпасов.
-
2024-03-29 11:23
Официальный представитель Госдепа США Мэтью Миллер прокомментировал обеспокоенность официального представителя МИД РФ Марии Захаровой относительно намеченной на 5 апреля встречи премьер-министра Армении Никола Пашиняна, главы Еврокомиссии Урсулы фон дер Ляйен и госсекретаря Энтони Блинкена.