Последние новости

Ինչո՞ւ Հայաստանը հրաժարվեց ՀԱԷԿ-ի համար ռուսական վարկից

Ռուսական ընկերությունները, որոնք աշխատում են Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման ուղղությամբ, շարունակում են իրենց աշխատանքը առանց մեր կողմից որևէ խոչընդոտի: Այս մասին այսօր ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ պատասխանելով հանձնաժողովի ղեկավար, «Բարգավաճ Հայաստանի» պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

Փոխնախարարը, մասնավորապես, հիշեցրեց, որ Մեծամորի ԱԷԿ-ի արդիականացման համար Ռուսաստանի կառավարության վարկը կազմել է 270 մլն դոլար՝ գումարած 30 մլն դոլարի չափով դրամաշնորհ: «300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է մոտ 190 մլն: 2019 թվականի դեկտեմբերին լրացել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարաձգել չի հաջողվել: Նույն պայմաններով ռուսական կողմը վարկեր է տրամադրել նաև այլ երկրների, այդ պատճառով եթե մենք երկարաձգում պահանջեինք, ապա այլ երկրներ ևս կպահանջեին»,-վստահեցրեց Վարդանյանը:

Նա նաև հայտնեց, որ ռուսական կողմն առաջարկել է երկարաձգել վարկային միջոցների օգտագործման ժամկետը մինչև 2021 թվականի վերջ, սակայն պայմանով, որ բոլոր աշխատանքները մինչ այդ ավարտին կհասցվեն: Այնուամենայնիվ, մի շարք կետերով, ինչպես օրինակ՝ հովացման աշտարակի, ենթակայանների և դիզել-գեներատորային կայանների վերանորոգում, նշված ժամկետում տեղավորվելն անհնար էր, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ