Последние новости

Գրողների միության նախագահ․ Իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ

Նայեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո մենք ունենք անդամալույծ կառավարություն. Դրա ականատեսն ենք բոլորս, իսկ դա իրենց կաշվի վրա զգում են հայաթափվող և թշնամուն հանձնվող գյուղերի բնակիչները: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

«Սակայն այդ նույն ժողովրդին հալածելիս ոստիկանությունն արթնանում է և կիրառում անհամաչափ ուժ: Կառավարությունը հատուկ ծրագիր է իրականացնում, ցավոք մշակված ոչ մեր երկրում: Այդ դավաճանական ծրագրի իսկությունը վատթարագույն դրսևորումն ունեցավ մշակույթի ոլորտում, երբ տգետ ու ազգադավ նորերի կողմից հնչեց մոռանալ Նարեկացուն կոչը, երբ Հայ գրականության դասագրքերը փորձեցին լցնել արդի գրականության տականքը, երբ Գրքի երևանյան փառատոնում հայաստանյան լավագույն բանաստեղծ ճանաչվեց մի հեղինակուհի, որը հայտնի է իր սեռական օրգանների մասին գրվածքներով, երբ Մոսկվայի գրական փառատոնում Հայաստանը ներկայացնելու պատիվը տրվեց էշ գզողին՝ ռուս ընթերցողին պատմելու համար, որ հայ տղամարդիկ գյուղերում զբաղված են ավանակների հետ սեռական հարաբերությամբ, արդեն պարզ էր, որ հարվածն ուղղված է մեր մշակույթի սրտին»,-ասաց նա՝ հավելելով, որ այս իշխանություններն ուզում են Հայաստանը դարձնել ճահիճ, որտեղից աշխարհը միայն գորտերի կռկռոց է լսելու:

«Մենք տեսնում ենք դավաճանություն ազգային արժեքներին գրականության մեջ, դավաճանություն երաժշտության ու թատրոնի ասպարեզում, դավաճանություն գիտության ու կրթության ասպարեզում: Մենք պետք է համախմբվենք՝ Հայ եկեղեցին, հայ մտավորականները, քաղաքական ուժերը, «Հայրենիքի փրկության շարժումը»: Մենք չենք հաշտվելու կորստի հետ, կորցրածը հետ ենք բերելու, ուժեղացնելու ենք մեր բանակը: Հայ զինվորը չի պարտվել»,-ընդգծեց Ափինյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ