Последние новости

Փորձագետ․ Ադրբեջանը Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի

Երեկ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը Բաքվի շահերի տեսակետից երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսական էքսպանսիայի նպատակ ունի: Այս մասին հունվարի 12-ին առցանց քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ Ադրբեջանը հիմա ևս Թուրքիայի հետ փոխգործակցելու հնարավորություն ունի, ուստի այդ փաստարկը համոզիչ չէ:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի շահերին, ապա նա, փորձագետի խոսքով, կրկին ցուցադրեց խնդիրները լուծելու իր հնարավորությունները, ինչպես նաև առաջ շարժվեց տարածաշրջանում բոլոր տնտեսական լծակներին տիրելու ճանապարհով, և բացառված չէ նաև, որ Բաքուն որպես դիտորդ կարող է ներգրավվել ԵՏՄ-ին և ՀԱՊԿ-ին:

«Մենք Մոսկվա էինք գնացել քննարկելու ոչ թե հայտարարությունը, այլ դրա դետալները, դրա կատարման հերթագայությունը՝ հաշվի առնելով Հայաստանի համար կարևոր հարցերը: Հայկական կողմը բանակցությունների համար լծակներ չուներ, օրինակ, ադրբեջանցի նոր ռազմագերիների տեսքով: Ինչ վերաբերում է հայտարարության տեքստին, ապա այն նախօրոք էր պատրաստված, և հայկական կողմը դրան ծանոթ էր: Ինչպես կարելի էր նկատել, ուղևորությունը եղել է առանց աշխատանքային խմբի կամ ԱԳՆ ղեկավարների ուղեկցության»,- նշեց Պողոսյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ այս ամենում կարևոր է հայկական կողմի պահվածքը, թե նա ինչպես է կողմնորոշվում տարածաշրջանային գործընթացներում: «Օրինակ՝ ինչո՞ւ էր Ալիևը երեկ խոսում Թուրքիայի մասին, իսկ մենք չարտաբերեցինք անգամ Արցախ կամ Ղարաբաղ բառը: «Մենք ամբողջ պատասխանատվությունը դրել ենք Մոսկվայի՞ վրա: Կամ որո՞նք են Սյունիքի մարզով միջանցք բացելու մեր տնտեսական փաստարկները: Մեզ մոտ կուտակվել է ահռելի քանակությամբ ապրանք, և մենք չգիտե՞նք, թե այն ուր տանենք: Կա՞ն արդյոք մեզ մոտ հնարավորություններ, որ ճանապարհների օգտագործման առումով խախտումներ թույլ չտանք: Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է լուծել մեր ներքին խնդիրները»,- ամփոփեց նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ