Последние новости

Թաթոյան․ Ադրբեջանական սոցցանցերը լի են հայ երեխաների սպանելու, արյունը խմելու կոչերով

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում անդրադարձել է ադրբեջանական սոցիալական ցանցերում հայատյացության դրսևորումներին, որոնք ուղղված են հայ երեխաներին։

«Ադրբեջանական սոցիալական ցանցերը լի են հայ երեխաների սպանելու, խոշտանգելու, արյունը խմելու ու այլ դաժան վերաբերմունքի արժանացնելու կոչերով, ատելությամբ:

Օրինակ՝ հայ երեխաների նկարներով անգամ կազմակերպվում են հարցումներ, թե արդյոք կսպանեին հայ երեխայի»,–գրել է նա:

Թաթոյանը տեղեկացրել է, որ բոլոր ապացույցները մանրամասն ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը ներառում է միայն այս պատերազմի ժամանակահատվածը և վերաբերում է հայերի նկատմամբ կազմակերպված ատելությանն ու թշնամանքին Ադրբեջանում` որպես էթնիկ հիմքով խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի խորքային պատճառ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ