Последние новости

Դ․ Բաբայան․ Կարծում եմ, որ ռուս խաղաղապահների ներկայությունը չի սահմանափակվի 5 տարով

Արցախի արտաքին քաղաքականության հարցերը մնացել են նույնը, սակայն տարածաշրջանային իրադրությունը ստիպել է նոր տարրեր ներմուծել։ Այս մասին նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Հանրային» հ/ը-ի եթերում՝ հավելելով, որ որպես առանցքային հարցեր՝ մնում են Արցախի Հանրապետության ճանաչումը, երկկողմ հարաբերությունների զարգացումը, դրան գումարվել է անվտանգության և սուբյեկտայնության ամրապնդումը։

Բաբայանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր այլևս գոյություն չունի, նշել է, որ դա նոր հայտարարություն չէ, քանի որ Ադրբեջանը միշտ էլ մերժել է հայկական Արցախի գոյությունը, նրա անկախության անընդունելիությունը։

«Սակայն նույնիսկ ճակատագրական այս կորուստներից հետո Արցախը կա, և աշխարհաքաղաքական համատեքստում այս հարցը դեռ լուծման կարիք ունի։ Սուբյեկտայնության պահպանումը պահանջում է, որ «վիրավորված, վերակենդանացման բաժանմունքում» գտնվող Արցախը կարողանա ապաքինվել»,-նշել է արցախցի պաշտոնյան։

Ըստ Բաբայանի՝ Ադրբեջանը 5 տարի հետո չի ընդդիմանա ռուս խաղաղապաhների ներկայությանը, քանի որ կա ռեգիոնալ տերության գործոնը և հիմնախնդրի կարգավորման ծավալը։

«Խաղաղապահ առաքելության ժամկետը կլինի շատ երկար, չեմ կարող ասել` կոնկրետ քանի տարի, բայց 5 տարով չի սահմանափակվի»,- նշել է նա, տեղեկացնում է ArmeniaToday.news-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ