Последние новости

Զախարովա․ Մոսկվան ամեն կերպ կողջունի Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատումը

Մոսկվան ամեն կերպ կողջունի Երևանի և Բաքվի միջև ուղիղ երկխոսության հաստատումը, ինչպես նաև երկու երկրների կողմից հումանիտար բնույթի միջոցառումների համատեղ անցկացումը: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մեր կարծիքով՝ այդպիսի նախաձեռնությունները նպաստում են հաշտության, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, օգտակար է երկու երկրների ժողովուրդների և սկզբունքորեն ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, նշանակում է նաև Ռուսաստանի համար:

Ռուսական կողմը կաջակցի այդպիսի հումանիտար ակցիաներին, եթե Բաքուն ու Երևանը ցուցադրեն այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն»,- նշել է նա, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ