Последние новости

ՊՆ․ «Երևան սիթի» սուպերմարկետում ադրբեջանցիներ գնումներ չեն կատարել

Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետից ադրբեջանցիներ գնումներ չեն կատարել։ Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ երեկվանից սոցցանցերում և մամուլում տեղեկություն է տարածվում այն մասին, թե իբր ժամեր առաջ Կոմիտասի «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ 4 ադրբեջանցիներ գնումներ են կատարել։ Տեղեկությանը կից տարածվում է նաև լուսանկար։

«Տարածվող լուսանկարում ոչ թե ադրբեջանցիներ են եղել, այլ Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի պատվիրակության ներկայացուցիչներ։ Վերջիններս ժամանել են Հայաստան աշխատանքային այցով, որի ընթացքում Ռազմական ոստիկանության աշխատակիցները ուղեկցել են նրանց»,– հայտնեցին ՊՆ–ից։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ