Последние новости

«Հայրենիք» զորախմբի անդամ․ Եթե Վանեցյանն նահանջող էր՝ իր երեխային կմտցնե՞ր Շուշիի ռմբակոծության տակ

Նոյեմբերի 4-ի երեկոյան, Պաշտպանության բանակի շտաբից հրաման եկավ, որ «Հայրենիք» զորախումբը պետք է իր տեղակայումը փոխի և իջնի Շոշ գյուղի ուղղությամբ՝ դիրքերը պահելու համար։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, հրավիրված ասուլիսում հայտարարեց «Հայրենիք» զորախմբի անդամ Հրահատ Մխեյանը։

«Դրա համար էլ զորախումբն իր ողջ անձնակազմով, հերթափոխվելով ուրիշ զորախմբի հետ, իջել է Շոշ գյուղի տակը։ Զորախումբը կանգնել է այնտեղ մինչև վերջ և ամբողջ զորքի մեջ ամենավերջինն է դուրս եկել այդտեղից՝ կատարելով Պաշտպանության բանակի շտաբի հրամանը, որ արդեն ժամանակն է դուրս գալ այդտեղից և հետ գնալ։ Սա է եղել իրականությունը, ոչ ոք այնտեղից չի փախել»,- նշեց նա, ապա շարունակեց.

«Եթե Վանեցյանը փախնող ու իր զորախմբով նահանջող էր՝ իր երեխային կտաներ կմտցնե՞ր Շուշիի ռմբակոծության տակ։ Դուք փոքր դրվագները չգիտեք, ռմբակոծության տակ Արթուր Վանեցյանի տղան կորում է իր աչքից, բայց ինքը չի ընկնում իր տղայի հետևից՝ ման գալիս, այլ շարունակում է գործողությունները կոորդինացնել։ Շուրջ երկու ժամ, այդ երեխան տղաների հետ, անհայտ վայրում է գտնվում, բայց ոչինչ հնարավոր չէ պարզել։ Հրետակոծվում է Շուշին, հրետակոծվում է կայանված մեքենաները, այդ թվում՝ Վանեցյանի մեքենան։ Շուշիում այդ ժամանակ մարդ չկար, դատարկ էր, միայն մի քանի ոստիկաններ էին։ Վախեցող մարդը իր երեխային կվերցնի ու կմտնի հրետակոծության տա՞կ»,- նշեց նա, տեղեկացնում է News.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ