Последние новости

Վազգեն Մանուկյան․ «Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»

Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր այցելել է Գյումրի` գյումրեցիների հետ հանդիպման։

Մանուկյանի մարզային այցելության ժամանակ մի խումբ շիրակցիներ փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը`«Վազգեն, դավաճան» վանկարկելով։ Սակայն Մանուկյանին հաջողվեց հասնել Գյումրի։

Մանուկյանն ասաց, որ եկել է Գյումրի` քննարկելու, թե երկիրն ինչ վիճակում է հայտնվել և ինչ քայլեր պետք ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

«Ունենք 4500 զոհ, 10-15 000 վիրավոր, Արցախի տարածքի մեծ մասը կորցրել ենք, Հայաստանի սահմանները սեղմվում են, Սյունիքում և Տավուշում բազմաթիվ խնդիրներ կան, հայերին բոլորն արհամարհում են։ Ինքնախաբեությամբ չզբաղվեք և հույս չունենաք, որ լավ ենք ապրելու։ Մինչև երկիրը ոտքի չկանգնի, լավ չենք ապրելու»,–ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարվա ընթացքում որևէ ճիշտ որոշում չի կայացրել։

Մանուկյանի խոսքով` դեռ կարելի է կանգնել ոտքի։ Մասնավորապես, նախագահ կամ վարչապետ ընտրելիս չպետք է նայել` գեղեցի՞կ է նա ժպտում, թե ոչ։ Նրա մեկնաբանմամբ` վարչապետը կամ նախագահը պետք է խելոք լինեն, լինեն ազնիվ, փորձ ունենան և նվիրված լինեն հայրենիքին, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ