Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՔԱՆԻ ԴԵՌ ՊՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄՎԱԾ Է «ՈՒՍԱՊԱՐԿԵՐԻՑ» ՄԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հիշեցնեմ, որ մոտ 2 ամիս անպաշտպանության նախարարությունը փոխնախարարներ չուներ (թեպետ թվում էր, թե ջախջախիչ պարտություն կրած երկրում պաշտպանության նախարարության և զինված ուժերի արագ վերականգնումը պետք է թիվ մեկ խնդիրը լիներ)։
2 ամիս անց նշանակում են մեկ փոխնախարարի՝ մարդու, որը ոստիկանապետի պաշտոնում իր գործը խայտառակ տապալել է և պաշտոնից ազատվել (Սևանի ջարդը, կարծում եմ, չեք մոռացել դեռ)։
Նշանակումից 4 օր անց անպաշտպանության նորանշանակ փոխնախարարին հարցնում են, թե որ ոլորտների պատասխանատուն է լինելու։
Պատասխանում է. «Ես այս պահին դեռևս հստակ տեղեկություն չունեմ, թե որ ոլորտներն են հստակ իմ կողմից համակարգվելու, ոլորտային կարգավորումները դեռ այս պահին տրված չեն, ծանոթանում եմ ՊՆ այն խդիրներին, որոնք ես կարող եմ ճիշտ ընկալել ու արդյունավետ կիրառել»։
Պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը չգիտի, թե ինչի համար է եկել պաշտոնի։ Ու խոստովանում է, որ իրեն բերել են, ասել. «Տես ըդտեղ ինչ կա, որ ոտքիդ չես գցի, վերցրու»։ Ինքն էլ տենց անշտապ բզբզում է, մինչև տեսնի, թե ՊՆ-ում ինչ գործ կա, որ իր խելքի բանն է։
Հարգելի լրագրողներ, երբ ինձ հարցնում եք. «Ի՞նչ պիտի անի պաշտպանության նախարարությունը, որպեսզի բանակն արագ ոտքի կանգնի», «Առաջնահերթ ո՞ր քայլերը պետք է արվեն», «Ինչքա՞ն ժամանակում հնարավոր կլինի վերականգնել զինված ուժերի մարտական ներուժը» և այլն, և այլն...
Դուք հասկանում եք, չէ՞, որ ուղղակի անիմաստ են ձեր այս հարցերը, երբ նախարարության ղեկավարներին նշանակում են ուսապարկի սկզբունքով. «Էս աթոռին ուսապարկս դնեմ, որ իմանան զբաղված է, ուրիշ մարդ չնստի»։
Հասկանո՞ւմ եք, որ քանի դեռ պաշտպանության նախարարության ղեկավարությունը «ուսապարկերից», կամ ավելի ճիշտ՝ «վեշմեշոկներից» է կազմված, մենք ունենալու ենք անպաշտպանության նախարարություն։
Ու որ Հայաստանի անպաշտպանությունը ՀՀ գերագույն գլխավոր դավաճան Նիկոլ Փաշինյանի հետևողական ու կանխամտածված գործունեության արդյունք է։
Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 11:58
"Нет турецко-азербайджанскому фашизму! – пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, историк Армен Айвазян.
-
2024-04-25 11:12
Открытое письмо В связи с необходимостью оказания экстренной медицинской помощи Рубену Варданяну руководители ряда общественных организаций Арцаха и Армении обратились с открытым письмом к президенту Международного Комитета Красного Креста госпоже Мирьяне Сполярич-Эггер.
-
2024-04-24 15:39
Кавказ - не место слабых людей, здесь невозможно демонстрировать слабость и при этом выживать. Об этом заявил Sputnik Армения духовный пастырь Берда Арам Мирзоян.
-
2024-04-24 10:21
Научно-образовательная общественная организация "Армянский проект", основанная группой армянских ученых и экспертов, распространила заявление, в котором призывает ответственные за судьбу Армении политические силы взглянуть в лицо реальности нависшей над нашей тысячелетней государственностью угрозы, разработать механизмы для урегулирования разногласий между собой и обеспечения реальной политической консолидации, со своей стороны обещая внести свою лепту в вопрос предложения таких механизмов, возможности их применения и реализации.