Последние новости

Եվրոխորհուրդ․ Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելինը հայտարարել է, որ ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է:

«Մոսկվա ժամանելուն պես Ալեքսեյ Նավալնիին բերման ենթարկելն անընդունելի է: Ես կոչ եմ անում Ռուսաստանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրան»,-գրել է Շառլ Միշելինը թվիթերյան իր միկրոբլոգ-ում:

Ալեքսեյ Նավալնին ժամանել է Շերեմետևո օդանավակայան հունվարի 17-ի երեկոյան, իսկ անցագրային հսկողությունն անցնելուց հետո՝ բերման ենթարկվել: Ի սկզբանե ինքնաթիռը, որով նա ժամանել էր Մոսկվա, պետք է վայրէջք կատարեր Վնուկովո օդանավակայանում, սակայն ուղղորդվել էր և վայրէջքի համար Շերեմետևո: Վնուկովոյից ելքն ու դեպի Շերեմետևո տարվող ճանապարհը փակել էին: Նախքան դատավարության մեկնարկը Նավալնին կգտնվի կալանքի տակ, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ