Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:
Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը:
Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.
-
2025-06-12 19:37
Армянский народ остановил даже русского царя, остановит и предателя Никола Пашиняна, написал в соцсети первый президент Армении Левон Тер-Петросян, комментируя ситуацию вокруг ААЦ.