Երվանդ Բոզոյան․ Քոչարյանի դեմ դատավարության պատվիրատուներն են Թուրքիան և Ադրբեջանը
Կարծում եմ՝ այս դատավարության պատվիրատուն Թուրքիան է և իր գործընկեր Ադրբեջանը: Այս մասին, այսօր՝ հունվարի 19-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատավարությանը , տեղեկացնում է News.am-ը:
«Դա հենց սկզբից էր պարզ: Հիմա պարզապես Շուշին ազատագրողներին դատում են Շուշին հանձնողները: Բոլորիս համար էլ պարզ է, որ մարտի 1-ի դատավարության քաղաքական պատվիրատուները իրականում դրսից են եղել, և փաստացի կարելի էասել, որ հիմա Ալիևն է դատում Քոչարյանին Երևան քաղաքում: Սա մեր բոլորիս ամոթն է և ցանկացած մարդ, ով ունի արժանապատվություն, պարտավոր էր լինել այստեղ: Եթե մարդը մտածում է, որ Ալիևի GPS-ը չի հասնի իր տանը, ապա նա չարաչար սխալվում են: Այդպես մտածում էին, երբ երկու տարի առաջ Քոչարյանին էին դատում, հետո պարզվեց, որ այդ GPS-ը հասավ Ղարաբաղ: Հետո մարդիկ մտածում էին, որ Ղարաբաղ հասավ, բայց իրենց չի հասնի, հետո տեսան, որ այդ GPS-ը հասավ Զանգեզուր: Վաղը կհասնի Տավուշ, Եղեգնաձոր, Գյումրի, Արտաշատ: Այնքան ժամանակ, մինչև ժողովուրդը կհասկանա, որ այդ GPS-ը ոչ թե Քոչարյանի, սյունեցիների համար է, այլ Հայաստանի համար է»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպես է, որ հանրությունը դա չի գիտակցում, Բոզոյանը պատասխանեց. «Ես հանրությանը չեմ ուզում մեղադրել, քաղաքական վերնախավն է, որ չի կարողանում լեզու գտնել հանրության հետ: Հանրության ասվածը շատ հարաբերական է, ՀՀ-ում ապրում են 90 տոկոս աղքատ մարդիկ, որոնք ունեն սոցիալական կարիքներ, իրենց պրոբլեմներով են ապրում: Այդ մարդկանց մոտ քաղաքացիական գիտակցությունն այդքան բարձր չէ, բայց դրա համար չի կարելի մեղադրել: Մինչև քաղաքական վերնախավը այդ մարդկանց համար սոցիալական բանաձև չգտնի, նա չի կարող համախմբել մեր հանրությանը»:
Անդրադառնալով Կարսում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Բոզոյանն ասաց, որ նրանք ուզում են վախեցնել Հայաստանի հասարակությանը, որ նա արտագաղթի ՀՀ-ից. «Նրանց քայլերն ուղղված են նրան, որ հայերը վախենան, փախչեն: Հայերի մոտ արդեն չկա վստահություն սեփական պետության հանդեպ, բանակի հանդեպ: Երկրում պետականությունը փլուզված վիճակում է, պետական կառավարման համակարգ որպես այդպիսին գոյություն չունի: Այս ամենը շատ լավ հասկանում են բաքվում և Անկարայում, և ճնշումները ուժեղացնում են, որ հայերը թողնեն հեռանան»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 12:43
Жители Ширакской области Армении перекрыли трассу Ереван - Гюмри с требованием прекратить одностороннюю делимитацию границ с Азербайджаном, в результате чего Баку отводятся четыре села Тавушской области.
-
2024-04-25 12:41
Кто этот секретарь Совбеза, пусть приедет сюда, посмотрим на него, мы такого человека не знаем. Они сидят на верхах, что-то решают, пусть приедут сюда, посмотрят в каком состоянии находится народ. Об этом наперебой говорили жители села Киранц, отвечая на вопрос журналиста относительно заявления главы СБ Армена Григоряна, уверяющего, что сельчане не окажутся под прицелом азербайджанских солдат в результате демаркации.
-
2024-04-25 12:40
Никол Пашинян и его власть еще не переварили отчет Freedom House о том, что рейтинг демократического правления в Армении в 2023 году снизился с 2,50 до 2,25, кроме того, та же правозащитная организация выразила «обеспокоенность сообщениями о насилии со стороны полиции в Армении», когда пришла очередная «пощечина» от Запада. Об этом пишет газета «Паст».
-
2024-04-25 11:53
Не дождавшись окончания процесса уступок территорий, обещанных правительством РА на первом этапе, Азербайджан уже напоминает о других своих ожиданиях: коридоре, конституционных изменений и решения о разоружении. Об этом пишет секретарь оппозиционной фракции «Честь имею» НС РА Тигран Абрамян.