Последние новости

Զարուհի Փոստանջյան․ Ավելի մասշտաբային պատերազմ է սպասվում, և դրանում մեղավոր է Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, և նրանց երեխաները գտնվում են պետության պաշտպանության ներքե, քանի որ վերջիններս որոշակի առումով պետական գաղտնիքի կրողներ են համարվում: Եվ այս պայմաններում, երբ երկրում ռազմական դրությունը չի չեղարկվել, պատերազմի պայմաններում բարձրաստիճան իրավապահներից մեկը նրանց թույլ է տվել երկրից դուրս գալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով՝ որևէ երաշխիք չկա, որ Մոսվկայում Հակոբյանը չի հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, և որ նրան չեն փոխանցվել այս կամ այն հարցի շուրջ որոշ առաջարկներ: Նրա կարծիքով՝ այդ առաջարկները կարող են վերաբերել նաև ազգային անվտանգության հարցերին: «Ես նույնիսկ չեմ բացառում, որ նա փորձում է փախուստի դիմել, քանի որ վարչապետն արդեն հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների համար իրեն ևս 6 ամիս է պետք: Այդ կապակցությամբ ես ավելի շատ հակված եմ, որ նրանք դեռ անելիք ունեն: Նրանք դեռ ամբողջությամբ չեն իրականացրել իրենց առաքելությունը: Ակնհայտ է, որ ավելի մասշտաբային պատերազմ կսկսվի: Ամեն ինչ առջևում է: Նայեք համատեղ ադրբեջանաթուրքական զորավարժությունները»,-նշեց Փոստանջյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ