Последние новости

Սլուցկի․ Գերիների հարցը քննարկվում է Երևանի և Բաքվի հետ

Արցախում գերիների հարցը բարձրացվել է և շարունակելու է բարձրացվել հետագայում հայ և ադրբեջանցի պատգամավորների հետ շփումների ժամանակ։ Այս մասին «Ռոսիա Սեգոդնյա» ՄՏԳ հարթակում կազմակերպած առցանց ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՌԴ պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին։

Դեկտեմբերի սկզբին Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 62 հայ զինծառայող։ Բաքուն դեռ չի շտապում նրանց հանձնել` մեղադրելով ահաբեկչության և դիվերսիաների մեջ։

Սլուցկու խոսքով` հիմա պետք է խուսափել լարվածության ցանկացած կետից։

«Մենք պետք է հասկանանք, որ հիմա ցանկացած շփում, հատկապես զինվորականների միջև, հղի է արյունով և կոշտ դիմակայությամբ։ Այդ պատճառով այստեղ պետք է խոսել ոչ թե ձերբակալման, այլ արյունահեղություն թույլ չտալու մասին», – ասել է նա։

Ռուսաստանը, ըստ պատգամավորի, հանդես է գալիս որպես միջնորդ և խաղաղապահ` նման խնդիրներին առավելագույնս արագ լուծում տալու համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ