Последние новости

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ․ ԴԱՎԱՃԱՆ ՄՈԼԱԳԱՐԻՑ Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Դժվարանում եմ ասել՝ Նիկոլի մոտ ցինի՞զմն է շատ, տգիտությո՞ւնը, թե՞ մոլագարությունը. իրականում այս բոլորը միասին, նաև՝ հասարակության պակաս կրթված զանգվածին մոլորեցնելու մարմաջը, սա իր հիմնական զենքն է, իր թիմի հիմնական գործելաոճը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային ժողովում արված այն հայտարարությանը՝ երբեք այսքան գերի չի վերադարձվել Հայաստան, քան նոյեմբերի 9-ից հետո:

«Շատ ցավալի է, որ այս որակներով մեկը դեռ շարունակում է դե ֆակտո լինել ՀՀ վարչապետը: Սա ողբերգություն է: Նաև այն է ողբերգություն, որ խորհրդարանում նստած քաղաքական մեծամասնությունը խոնարհաբար լսում է այս զառանցանքը: Դժվար չէ պատկերացնել, թե միջազգային հանրությունն ինչպես է հրճվում այս անմեղսունակության վրա: Կարծում եք նա ինչո՞ւ է թուրք–ադրբեջանական փողոցային ֆոլկլորի հերոս դարձել: Երկիրն է ափսոս. պետականությունը մեր աչքի առաջ փշուր-փշուր ապամոնտաժվում է: Նիկոլը գողացել է պետությունը, ոչ մի ինստիտուտ չի աշխատում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Փաշինյանի արած մեկ այլ հայտարարությանը՝ «Ուզում եք ասել 90 տոկոս և ավելի ադրբեջանական բնակչություն ունեցող Շուշին հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով», Գալստյանը նշեց՝ դավաճան մոլագարից ի՞նչ սպասել:

«Եթե պետական համալսարանն ավարտած լիներ կամ գոնե դասի գնացած լիներ՝ կիմանար, թե Շուշին հայ հասարակական-քաղաքական ու մշակութային կյանքում ինչ առանցքային դերակատարություն է ունեցել: Բայց այդ ազգադավ դավաճանը եկել է սպասարկելու թուրք-ադրբեջանական շահերը, ինքը նրանց հերոսն է: Այսօր ադրբեջանական մամուլը ցնծում էր դրա մտքի գոհարներից: Չեմ զարմանա, որ վաղն էլ հայերիս մեղադրի Ցեղասպանության մեջ: Գուցե, իսկապես, փորձում է անմեղսունակության կանխավարկածով վաղը մյուս օրը խուսափել դատարանի առջև կանգնելուց: Կամ Հայաստանից փախչելու հող է նախապատրաստում: Ամեն դեպքում, սա ոչ ադեկվատ մարդու զառանցանք է»,- հայտարարեց Գալստյանը:

Tert.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ