«Մեդիա պաշտպան»․ ՀՀ ԱԺ-ն սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը
ՀՀ Ազգային ժողովը սահմանափակում է լրատվամիջոցների և լրագրողների մուտքը ԱԺ: Այս մասին հայտարարություն է տարածել «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը, տեղեկացնում է News.am-ը:
Հայտարարությունում ասվում է.
«Օրերս միջադեպ էր տեղի ունեցել Yerevan.today լրատվական կայքի լրագրող Սյուզի Բադոյանի և ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջև։ Հայկ Սարգսյանը նախ քաշել էր Սյուզի Բադոյանի ձեռքից, ապա, խլելով բարձրախոսը լրագրողից, փակվել էր իր աշխատասենյակում։ Այդ միջադեպից հետո, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարգի հրավիրել իր պատգամավորներին և բացառել նմանօրինակ պահվածքը։
«Իմ քայլը» խմբակցությունն, իր հերթին, ոչ միայն որևէ քայլ չձեռնարկեց, այլ օրեր անց պարզ դարձավ, որ ՀՀ ԱԺ աշխատակազմը մանրախնդրությամբ է զբաղված․ ԱԺ պատգամավորի ոչ վայել պահվածքն անտեսում է և փորձում է ԱԺ հավատարմագրումից զրկել լրագրող Սյուզի Բադոյանին։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության հետ զրույցում Սյուզի Բադոյանն ասաց, որ ԱԺ աշխատակազմը առաջարկել է փոխարինել իրեն մեկ այլ լրագրողով, որից հետո խմբագրությունը նշել է, որ իրենց աշխատանքային քաղաքականությունը իրենք են որոշում։
Փաստորեն, ԱԺ աշխատակազմը, չհասկանալով, որ իրավունք չունի միջամտելու լրատվականի աշխատանքային և խմբագրական քաղաքականությունը, փորձում է չարաշահել իր լիազորությունները։
«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պահանջում է ԱԺ աշխատակազմից մնալ օրենքի սահմաններում, չսահմանափակել լրագրողի աշխատանքը:
Այս հրապարակումը փոխանցվելու է միջազգային իրավապաշտպան կառույցներին, դեսպանատներին, ինչպես նաև ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-20 14:19
Российские пограничники будут выведены из Тавушской области Армении. Об этом заявил Никол Пашинян в беседе с журналистами.
-
2024-04-20 13:27
В настоящее время близ школы села Киранц проводят замер территории с целью строительства в дальнейшем дороги. Об этом сообщил в беседе с Yerevan.today депутат фракции «Айастан» Гарник Даниелян, который находится в Тавуше.
-
2024-04-20 13:27
Передача Армении и нашей цивилизации варварам, что пытаются преподнести как «достижение», это процесс превращения реальной Армении в историческую, считает завкафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан Восканян.
-
2024-04-20 12:36
Это не проблема Воскепара, Киранца или Баганиса, это судьбоносное проявление жизни Армении. Об этом в беседе с Новости Армении-NEWS.am заявил предстоятель Тавушской епархии архиепископ Баграт Галстанян, который всю ночь провел в Баганисе вместе с местными жителями.