Последние новости

ՀՀ և Վրաստանի ԱԳՆ հանդիպումը. Ո՞չ պաշտոնական, թե աշխատանքային այց

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն այցելել է Վրաստան ոչ պաշտոնական այցով: Այդ մասին հայտնում է Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Այվազյանին ընդունել է նրա վրացի գործընկերը՝ փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին: Ինչպես նշվում է, նրանց ծանոթությունը կայացել է Կախեթի շրջանի Ցինանդալի գյուղում:

Ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ ԱԳ նախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգը և հարաբերությունների խորացման հետագա հեռանկարները:

Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն տարածել է մամուլի հաղորդագրություն՝ հայտնելով Հայաստանի ԱԳՆ Արա Այվազյանի՝ Վրաստան կատարած աշխատանքային այցի մասին:

Ֆեյսբուքյան իր էջում Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխխոսնակ Արմեն Աշոտյանն այդ կապակցությամբ նշել է. «Հայաստանի ԱԳՆ-ն հայտնեց, որ անբարոյական սրիկայի մոտ ԱԳ նախարար աշխատողը աշխատանքային այցով Վրաստանում է։

Վրաստանի ԱԳՆ-ն իր հերթին այցի մակարդակը էլ ավելի է իջեցնում, անվանելով այն ոչ թե աշխատանքային, այլ ոչ ֆորմալ։

Առաջին հայացքից է սա մանրուք։ Դիվանագիտության մեջ շատ բան մանրուքներով են ի ցույց դնում։

Քանի սրանք են մեզ ներկայացնում, այդպես է լինելու բոլոր մակարդակներում։

Անգամ հարևանների մոտ»:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ