Последние новости

Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել

Իրավապահ մարմինների երեսունինը աշխատակից տուժել են Ռուսաստանի մայրաքաղաքում չարտոնված ակցիայի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

«Իրավապահ մարմինների աշխատակիցներից 39–ը տուժել են։ Սակայն վնասվածքները թեթև են», - ասել է գործակալության զրուցակիցը, տեղեկացնում է Sputnik Armenia։

Ավելի ուշ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել է, որ Մոսկվայի կենտրոնում իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամաբ ուժի կիրառման փաստով նախաքննչական ստուգումներ են արվում։

«Մի շարք ստուգումներ են արվում իրավապահ մարմինների աշխատակիցների հանդեպ բռնության կիրառման փաստերով», - ասել է քննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։

Նախնական տվյալների համաձայն՝ հունվարի 23-ին Մոսկվայի կենտրոնում չարտոնված միտինգի ընթացքում ծառայության մեջ գտնվող աշխատակիցների հանդեպ բռնության կիրառման մի շարք փաստեր են բացահայտվել։

Ավելի վաղ ՌԴ գլխավոր դատախազությունը պահանջել էր արգելափակել համացանցում հանրահավաքներ անցկացնելու կոչերը նման միջոցառումներն արդեն իսկ օրենքով արգելված են։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ նման ակցիաների կոչեր են անում «որոշ սադրիչներ», որոնց գործողությունները «շատ հասկանալի են»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ