Последние новости

Աշոտյան․ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ

Լիլիթ Մակունցը եղել է և կա ամերիկյան ազդեցության գործակալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, տեղեկացնում է News.am:

«Իհարկե, ԱՄՆ դեսպանի պաշտոնում իր այս հնարավոր նշանակումը քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն:

Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին ձեռքբերումը նա է, որ նա հանդիսանում է սրիկայի ուսապարկերի պահեստապետն ԱԺ-ում: Այդ իմաստով, զավեշտալի է ուսապարկերի պահեստապետին նշանակել նման կարևոր երկրում դեսպան: Երկրորդը, նույն դավադիր սրիկան առնվազն 2 անգամ հայտարարել է, որ դեսպանների պաշտոններում քաղաքական նշանակումներ չեն լինելու, որ նախկիններում դա շատ էին անում, ինքը դա չի անելու: Ինչ վերաբերում է մասնագիտականին, դիվատանգական ծառայության մասին օրենքը պարզ բանաձևում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեությունը է: Մակունից մասնագիտական ունակությունները մասնագիտական ունակությունները արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին ՀՀ բուհերից մեկում արտաքին կապերի վարչության պետի պաշտոնով: Այս գումարման ԱԺ-ում նա եղել է ընդամենը երկու բարեկամական խմբերի ղեկավար՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիա»,-ասաց Աշոտյանը:

Նա կարծիք հայտնեց, որ Մակունից հնարավոր նշաակումը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ. «Այսինքն Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ: Դա Լիլիթ Մակունցին չի փրկելու հայ ժողովրդի արդար պահանջից»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ