Последние новости

Mediaport․ Փաշինյանը «մինի-ԱԳՆ» է ստեղծում

Mediaport-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը իր համար այլընտրանքային Արտգործնախարարություն է ստեղծում, որը համակարգելու է սորոսական Արսեն Խառատյանը:

Խառատյանի ենթակայությամբ են գործելու 5 երկրում ՀՀ դեսպաններ՝ ԱՄՆ, Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա և Բրյուսել: Քննարկվում է նաև Իսրայելում ՀՀ դեսպանությունը Խառատյանի կուրացիայի տակ դնելու տարբերակը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ սրանով է պայմանավորված նաև դեսպանների կազմի առաջիկա փոփոխությունը: Փաշինյանն ու Խառատյանը դեսպան են նշանակում այնպիսի մարդկանց, որոնք ավերապահորեն կենթարկվեն Խառատյանին՝ կատարելով նրա հանձնարարությունները ու հաշվետու կլինեն ոչ թե ԱԳ նախարարին, այլ՝ Արսեն Խառատյանին, տեղեկացնում է Փաստինֆո:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ