Բերբերյան․ Հայաստանը տարեկան 100 մլն դոլար կկորցնի
Ղարաբաղում գյուղատնտեսական հողերը հանձնելու հետևանքով Հայաստանը տարեկան 100 մլն դոլար կկորցնի: Այս մասին հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միություն» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նրա պարզաբանմամբ՝ Ղարաբաղում պատերազմի հետևանքով կորսվել է 3000 հա այգի, որտեղ աճեցվում էր հիմնականում նուռ, դեղձ և այլ մթերքներ, 50 հազար հա ցորենի ցանքսի դաշտեր, ինչպես նաև նվազագույնը 200 հա ցանքատարածքային մակերեսներ, որտեղ սոխ էր աճեցվում (տարեկան 2000 տոննա սոխ): «Ղարաբաղից Հայաստան էր ներմուծվում 100 հազար տոննա ցորեն: Նման պաշարի կորուստը նշանակում է, որ երկիրը ստիպված է լինելու 20-30 մլն դոլար ավելի ծախսել ցորենի ներկրման համար, քան նախկինում: «Քայլող» իշխանությունները պետք է սրա համար պատասխան տան»,- հավելեց փորձագետը:
Նրա համոզմամբ՝ նոր իշխանությունների գալով գյուղատնտեսության նախարարության վերացումը ապագա փոփոխությունների ազդանշաններից մեկն էր, իսկ այսօր ֆերմերներն իրենք են պատրաստ փողոց դուրս գալու, քանի որ իրավիճակն անտանելի է դարձել: «Նախօրեին Վրաստանում հայկական բեռնատարների վրա հարձակումն ուղղված է վախ սերմանելուն, որ Հայաստանում մտածեն Ադրբեջանով «ձեռնտու» ճանապարհի մասին: Այս գործընթացները չէին կարող տեղ գտնել առանց Հայաստանի իշխանությունների գիտության, դեսպանատունը չի կարող դա չիմանալ»,- նշեց Բերբերյանը:
Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարի հայտարարությանը Թուրքիայի հետ առևտրի մասին, ապա, ինչպես նշեց փորձագետը, պետք է հասկանալ, որ թուրքական գյուղատնտեսական արտադրանքի ինքնարժեքը 70 տոկոսով ցածր է այն պատճառով, որ հայկական ջերմոցները էներգակիրների վրա ավելի շատ միջոցներ են ծախսում, հետևաբար արտադրությունը պակաս մրցունակ է: «Դրանից բացի, մենք կասկածում ենք, որ երկար տարիներ հայկական շուկայի վրա կատարվում են, հավանաբար կենսաբանական հարձակումներ Թուրքիայից գյուսատնտեսական ապրանքների ներմուծման միջոցով»,- ամփոփեց Հրաչ Բերբերյանը, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.