Последние новости

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԿԻՍԵԼ ՄԵՂՔԸ

Ինչպես և խոստացել էի կիրակի օրը, 3 հարց հրապարակելով քվեարկությունների տեսքով, ահա «հեղափոխական եռերգության» առաջին շարադրությունը: Այս մասին ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում:

«Մենե, տեկել, ուպարսին*. պատասխանատվություն

Ժամանակակից Հայաստանի պատմության առաջին և գլխավոր խարդախությունից ի վեր՝ 1996-ի խայտառակ ընտրություններից, մեր հասարակությունը մի երազանք էր փափագում՝ որպեսզի ամեն ինչ լավ լինի, մեզ անհրաժեշտ է ժողովրդականություն վայելող, ողջ հասարակության կողմից ընտրված, համընդհանուր աջակցություն վայելող ղեկավար։ Նույն հասարակությունն էլ կուռք դարձրեց հեղափոխությունը՝ որպես վերը հնչեցված երազանքին հասնելու միակ միջոց։ «Այ թե հեղափոխություն կլինի», - մտածում էին բոլորը, «և կսկսենք ապրել»: 2018-ի հեղափոխությունը այդ ցանկության գագաթնակետն էր, իրագործված երազանքը։

2018-ի մայիսին մեր հասարակության բոլոր ցանկությունները կյանքի կոչվեցին. մենք թշնամացանք ամբողջ աշխարհի հետ, իրականացնելով «ինքնիշխանություն» տերմինի մեր գավառական ըմբռնումը, նայում էինք Պուտինին և մնացածներին աչքերի պահանջկոտ կկոցումով, թքեցինք օրինականության վրա՝ նստեցնելով բոլոր նրանց, ովքեր այնքան էլ դուր չէին գալիս՝ աչք փակելով այն մարդկանց հանցագործությունների վրա, ով դուր էր գալիս։

Ֆեթիշիստական արբուքում մենք շատախոսեցինք այն աստիճանի, որ ժխտում էինք կորոնավիրուսի գոյությունը՝ վերագրելով նախկին իշխանությանը դրա թե տարածումը, և թե հայտնվելը Հայաստանում: Մենք խաբկանքի մեջ էինք այն աստիճանի, թե սկսել ենք խաղալ ադրբեջանցիների հետ, պնդում էինք, որ ներքին թշնամին ադրբեջանցիներից վատն է։ Հասարակությունը Նիկոլին մանդատ տվեց՝ իրականացնելու նրա թշվառ երազանքները։ Նիկոլն այդ մանդատը հաճույքով ընդունեց։ Ամեն անգամ, երբ Նիկոլը կատարում էր զանգվածների ցանկությունը (հաճախ իր ցանկությունները որպես ժողովրդական ներկայացնելով), ավելի վատ էր դառնում, բայց դա ոչ ոքի չէր անհանգստացնում: Հասարակության համար կարևոր էր գործընթացը, այլ ոչ թե արդյունքը, իսկ Նիկոլն այդ արատավոր շքերթի հրամանատարն էր։

Երբ հասարակությունը հասկացավ, որ ցանկությունների կատարումը երկիրը կանգնեցրեց էքզիստենցիալ վտանգի առաջ, այն իր համար անսպասելիորեն հայտնաբերեց, որ Նիկոլից հնարավոր չէ ազատվել։ Չէ որ Նիկոլից ազատվելով՝ նրանք պետք է ընդունեն իրենց պատասխանատվությունը տեղի ունեցածի համար։ Չկա մեկը, ում հասարակությունը կարող է նշանակել մեղավոր: Քանի որ հասարակությունն անում էր ամեն ինչ, ինչ ցանկանում էր, ոչնչի մեջ չսահմանափակելով իրեն, նա շատ լավ հասկանում է, որ ինքն է մեղավոր։ և ուրիշ ոչ ոք։

Նիկոլը իշխանությունը պահում է մի պատճառով. հասարակությունը տենդագին փնտրում է նրան, ում մեղավոր կնշանակեր, որպեսզի սկսի ատել իրեն ըստ սովորության։ Բայց Նիկոլն այդ դերին չի համապատասխանում.«Ես իրականացրել եմ ձեր բոլոր ցանկությունները», - կասի նա մարդկանց, և, ամենայն հավանականությամբ, իրավացի կլինի։ Հասարակությունը պատրաստ չէ Նիկոլի հետ կիսել մեղքը՝ հույս ունենալով քավության նոխազ գտնել, և չի հասկանում, որ Նիկոլի օրերը իշխանության մեջ երկարաձգելով՝ միայն խորացնում է իր մեղքը։

Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք հասանք մեր կուռքին՝ ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ հասարակության բոլոր գործողություններն արձանագրվել են, նիկոլիզմին մեղսակից լինելն՝ անկասկած է, իսկ դրա համար պատասխանատվությունն՝ անխուսափելի։ և քավության նոխազ այս անգամ չի գտնվի:

Հասարակությունը դանդաղ, բայց հաստատապես գիտակցում է իր սխալները՝ վերաիմաստավորելով պարտության իր ճանապարհը։ Որի մասին կլինի երկրորդ շարադրանքը։

* Մենե, տեկել, ուպարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի Իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց դրան, Տեկել՝ դու կշռվել ես կշեռքի վրա և պարզվել է շատ թեթև ես, Ուպարսին՝ բաժանվել է քո թագավորությունը և տրվել է Միդիացիներին և Պարսիկներին»,- գրել է նա:

Փաստինֆո

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ