Последние новости

ԱՌԱ՛Ջ ԴԵՊԻ... 1990-ԱԿԱՆՆԵ՞Ր

Փաշինյանի կառավարությունը «հավաստագրում» է հին ծրագրերը՝ նորի անվան տակ

Երեկ մայրաքաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածում կրկին երկար ժամանակով անջատել են էլեկտրական հոսանքը: Դա տեղի է ունենում գնալով ավելի հաճախ, ավելի տևականորեն, երբեմն՝ օրական երկու անգամ։ Այդպես էլ երեկ. սկզբում մեկ ժամով «փորձարկեցին» ցերեկը, իսկ 19։30-ին արդեն ընդհանրապես անջատեցին էլեկտրամատակարարումը մի քանի ժամով։ 1-80 թեժ գծի օպերատորները տագնապած բնակիչների զանգերին չէին պատասխանում, և միայն հաջորդ օրվա առավոտյան բարեհաճեցին հայտնել, թե տեղի ունեցած մեծ վթարի պատճառով միայն գիշերն է հաջողվել վերականգնել էլեկտրասնուցումը…

Մինչդեռ ս.թ. հունվարի 14-ին ՀՀ կառավարությունն իր հերթական նիստում ընդունեց «էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիր (մինչև 2040 թ.)» վերնագրով փաստաթուղթ և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց: Ինչո՞վ դուր չի եկել Փաշինյանի կառավարությանը դեռևս 2015 թվականին ընդունված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ուղիները» ծրագիրը։ Նրանով, որ ընդունվել է ոչ իրենց կողմի՞ց։ Մանավանդ որ ոչ մի նոր բան, բեկումնային ու թարմ ոչ մի գաղափար նոր փաստաթղթում, որքան էլ պրպտես, չես գտնի։ «Թավշե» իշխանության հերթական գրագողություն, որը պարզապես փոխ է առնում նախկին գաղափարներն ու ծրագրերը՝ հրամցնելով որպես սեփական հայտնագործություններ։ Եթե լսենք իշխանությանը, ապա ստացվում է, որ էներգաոլորտի նախկին ռազմավարական ծրագիրը չեղարկվում է, քանի որ, իբր՝ «լիովին չի արտացոլում իշխանությունների վարած քաղաքականությունը»։ Ծիծաղելի և, ինչպես միշտ, անշնորհք պատճառաբանություն. ոչ ավելին։

Ուրեմն ի՞նչ հայտնագործություններ է բովանդակում նոր/հին ծրագիրը։ Մի՞թե «էներգախնայողության համակողմանի անհրաժեշտություն» կամ «ՎԷԱ-ի (վերականգնվող էներգիայի աղբյուրներ) ներուժի առավելագույն օգտագործում՝ արևային էլեկտրակայանների կառուցման առաջնահերթությամբ»: Այդ ուղղությունը մեծ թափ է առել ու սկսել սրընթաց զարգանալ հենց մինչնիկոլյան ժամանակներում. հատկապես Կարեն Կարապետյանի կառավարության ժամանակաշրջանում։ Հենց այն ժամանակ Հայաստանում սկսեցին զանգվածաբար կիրառվել արևային փոքր էլեկտրակայանները և մեկնարկ տրվեց 55 ՄՎտ նախագծային հզորությամբ և 60 մլն դոլար արժողությամբ «Մասրիկ-1» խոշորագույն ԱՖՎԿշինարարությանը։

Այսպիսով, իբր նոր ծրագրում այս նախագիծն իրենց վերագրելն առնվազն անազնիվ ու անբարո է, մանավանդ որ նախկին բոլոր ծրագրերը Փաշինյանի կառավարությունը շարունակում է լավագույն դեպքում կրիայի տեմպերով և, ընդհանուր առմամբ՝ ամենաապաշնորհ կերպով, մշտապես փոփոխելով ու հետաձգելով աշխատանքների և նոր օբյեկտների շահագործման ժամանակացույցը։ Այսպես, «Մասրիկ-1» ԱՖՎԿ-ի շինարարության ավարտը հետաձգվել է արդեն 2022 թվականի հուլիս։ Եվ դա հաստատ վերջնաժամկետը չէ։

Իսկ մի՞թե Փաշինյանի անուղեղ ու անգործունակ թիմն է նախաձեռնել այնպիսի շինարարություններ, ինչպիսիք են Հայաստան-Վրաստան և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի կառուցումը՝ Երևանի ՋԷԿ-ի 2-րդ բլոկի կառուցման հետ մեկտեղ, որից հետո, ի դեպ, ցածրարդյունավետ «ՀրազՋԷԿ»-ը կհանվի շահագործումից։ Ոչ, նույնիսկ հակառակը. ժառանգություն ստանալով 250 մՎտ հզորությամբ և 250 մլն դոլար արժողությամբ նույն այդ «Երևան ՋԷԿ»-ի հեռանկարային նախագիծը, Փաշինյանի կառավարությունը հենց սկզբից փորձել է տարբեր մտացածին պատրվակներով տապալել այն, իսկ այսօր մեծամտորեն ներկայացնում է այդ կառույցը որպես իր մեծագույն նվաճում։ Ի դեպ, նույնքան ողորմելի պահվածք են ցուցաբերում «փաշիստները» նաև Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2026 թվականը երկարաձգելու նախագծի պարագայում՝ շարունակ խնդիրներ ստեղծելով այդ առումով, բայց միաժամանակ հանդիսավոր հայտարարելով, թե դրանից հետո իրենց հիմնական նպատակը լինելու է նոր ատոմակայանի կառուցումը։ Այո, մենք արդեն լսել ենք այդ ամենը, այն էլ «թավշե» հեղափոխությունից դեռ շատ առաջ։

Նոր/հին փաստաթղթից պարզ է դառնում, որ վերջին տարիներին Հայաստանում արտադրվել է 7,3-7,8 մլրդ կվտժ էլեկտրաէներգիա, որից 1,2-1,6 մլրդ կՎտժ-ն արտահանվել է։ Եվ նույնիսկ այդ ոչ այնքան մեծ արտահանումը մենք ունենք նիկոլական ժամանակներից դեռ շատ առաջ նախաձեռնված «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» հայ-իրանական նախագծի արդյունքում։ Ինչպես հայտնի է, Հայաստան-Իրան ԷՀԳ-ի շինարարության ավարտից հետո էլեկտրաէներգիայի հոսքը դեպի Իրան և, համապատասխանաբար, գազի հետադարձ մատակարարումը դեպի Հայաստան էապես,մոտ եռապատիկ կավելանա։ Բայց կրկին իսկ Փաշինյանի կառավարությունը դրանում ոչ մի վաստակ չունի ի սկզբանե. ամեն ինչ արվել է իրենից առաջ։

Եվ էլի մեկ ուշագրավ նրբություն. Փաշինյանի կառավարության ընդունած ծրագրում նպատակ է դրված մինչև 2030 թվականը երկրում արտադրել 12 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիա, որից 5 մլրդ-ը նախատեսվում է արտահանել։ Բայց այդ դեպքում ներքին սպառման համար մնացած 7 մլրդ կՎտժ էլեկտրաէներգիան մոտավորապես այսօրվա սպառման մակարդակն է։ Այսինքն Փաշինյանի կառավարությունը իր ծրագրային չափորոշիչներում նույնիսկ չի նախատեսում ազգային տնտեսության զարգացում, չենք խոսում արդեն խոստացված ժողովրդագրական բեկումների մասին, որոնք ըստ էության պետք է կտրուկ ավելացնեն էլեկտրաէներգիայի արտադրության պահանջարկն առաջիկա 10 տարիներին։ Ավաղ…

Շառլատանների, պոպուլիստների և պարզապես անբանների այս ապիկար իշխանությունը՝ երկրի գլխավոր ապաշնորհի ղեկավարությամբ, համառորեն տանում է մեզ դեպի 1990-ականների սկիզբ։ Արցախն արդեն գործնականում օտարել են Հայաստանից։ Հաճախակի, երեկ Նորքի զանգվածում տեղի ունեցած արտակարգ պատահարի կարգի հոսանքազրկումները սաստիկ հիշեցնում են երկրի անկախության առաջին շրջանի մութ ու ցուրտ տարիները։ Այսօր մտածելն անգամ սարսափելի է, թե ինչ է լինելու այս տարի, երբ երկար ժամանակով անջատեն ՀԱԷԿ-ը, որն արտադրում է երկրի ողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը: Եվ ի՞նչ է լինելու այդուհետ։ Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներ ու հացի կտրոննե՞ր։ Բարի գալուստ 1990-ականներ…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ВЛАСТИ СРЕДЬ БЕЛА ДНЯ ШАНТАЖИРУЮТ БИЗНЕС
      2024-03-29 10:22

      «ГА» уже не раз с фактами на руках доказывал, что для правительства Пашиняна нет ничего принципиального, никаких «красных линий», а безответственное жонглирование словами стало обычным занятием высших должностных лиц, ведомых лжецом № 1. В этих условиях проследить светлое будущее Армении чрезвычайно сложно – вплоть до невозможности…

    • «ЛОЖКА ДЕГТЯ» В… «ЛОЖКЕ МЕДА», или МИЛОСТИ ОТ ОТСТУПНИКА ОТВЕРЖЕННЫМ ИЗ АРЦАХА И ГАЗЫ
      2024-03-29 10:20

      Давно замечено, что для докладываемых (обсуждаемых) вопросов из десятков представленных для утверждения проектов решений из повестки заседания правительства Армении намеренно выбираются всего три – те, где есть возможность попиариться. В этом плане не стало исключением заседание правительства 28 марта, которое, правда, стало исключением в другом отношении: обычно длящиеся по часу и более обсуждения 3-х вопросов повестки, которые ведет Пашинян, на сей раз продлились 23 минуты…

    • ДИВЕРСИФИКАЦИЯ ПО-АРМЯНСКИ И АМЕРИКАНСКИ
      2024-03-28 10:25

      Как раньше с диверсификацией, как с писаной торбой, носился ныне томящийся в домашней неволе экс-министр экономики Ваан Керобян, так сегодня его безнадежное дело пытается продолжать его сменщик Геворг Папоян. Важность и необходимость диверсификации армянской экономики министр донес на днях и до ушей посла США в Армении Кристины Алисон Квин, хотя эта страна вряд ли сильно поможет Папояну в этом деле. Как ранее не помогла с этим и Керобяну…

    • «ОКОЛО КРАЯ» ИЛИ «У КРАЯ»
      2024-03-28 10:14

      Правительству пора бы заменить свои топорные инструменты на более тонкие Отличающееся невероятным скудоумием правительство Пашиняна должно денно и нощно молиться, чтобы в России не случилось экономического спада. Иначе никакие эмираты нам не помогут. Но чего еще ждать от исполнительной власти, которая судит о деловой активности по количеству пробок на улицах Еревана (экс-министр Ваан Керобян), а о принадлежности территории – по наличию на ней ресторанов и гостевых домов (Никол Пашинян)?..






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԱՏՈՄՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԵՎԻ, ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԸՆԴԴԵՄ ՈՌՈԳՄԱՆ
      2021-07-21 10:30

      Փաշինյանի կառավարությունը ամբողջ «ականադաշտ» է տեղադրել էներգետիկայի ոլորտում Բազմաթիվ փորձագետներ համարում են, որ Հայաստանը կանգնած է էներգետիկ նոր ճգնաժամի շեմին։ Իշխանության դիլետանտ քաղաքականությունն այդ կարևորագույն ոլորտում այսօր հանգեցրել է նրան, որ աննախադեպ աճել է ամենաթանկարժեք՝ ջերմային էներգարտադրության բաժինը։

    • ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍՏԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է
      2019-07-12 07:12

      Էներգետիկ կոլլապս, տեխնոլոգիական աղետ, վերադարձ դեպի 90-ականներ, դիվերսիա, սաբոտաժ… Ինչպես ասես, որ չմեկնաբանվեց չորեքշաբթի օրը տեղի ունեցած խոշոր վթարը հայկական էներգետիկ ցանցում, որի արդյունքում երկրի տարածքի մոտ 70 տոկոսը հոսանքազրկվեց։ Ավելի ուշ, հոսանքի համընդհանուր անջատումից մեկ-երկու ժամ անց, իհարկե, ինչ-որ բան հայտնի դարձավ։