Последние новости

10 ՀԱՐՑ, 10 ՊԱՏԱՍԽԱՆ՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ ԸՆԴԱՌԱՋ

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն ԱՅՎԱԶՅԱՆԸ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հայոց բանակի օրվան նվիրված 10 հարց ու պատասխան։

1.

— Ո՞րն է Հայաստանի պետության ու պետականության գլխավոր անկապտելի հատկանիշն ու հիմնարար խորհրդանիշը։

— Հայոց բանակը։

2.

— Ի՞նչն էր ու ի՞նչը պետք է դարձյալ լինի Հայաստանի ռազմական անվտանգության ամենավստահելի ու կարևորագույն գրավականը։

— Հայոց բանակը։

3.

— Ո՞րն է հայի ազգային արժանապատվության գլխավոր հիմնասյունը։

— Հայոց բանակը։

4.

— Ի՞նչը կարող է ու պետք է լինի հայոց սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակության գլխավոր դարբնոցը։

— Հայոց բանակը։

5.

— Ի՞նչը կարող է հանդիսանալ հայոց ռազմավարական գիտակցության մակարդակի բարձրացման հիմնական միջոց։

— Հայոց բանակը։

6.

— Ո՞րն է հայոց համազգային սիրո և հոգածության ամենաարժանի առարկան։

— Հայոց բանակը։

7.

— Որտե՞ղ կարող է հայրենադարձ հայը լավագույնս մերվել ու «ձուլվել» հայրենի ժողովրդին և իր հասակակիցներին։

— Հայոց բանակում։

8.

— Ի՞նչն է հայոց տառապագին հոգու խորախորունկ վերքերի ամենաբուժարար բալասանն ու սպեղանին։

— Հայոց բանակը։

9.

— Ո՞րն է հայոց թշնամիների ու «բարեկամների» գլխավոր թիրախը։

— Հայոց բանակը։

10.

— Ո՞րն է հայոց ամենամեծ հույսն ու հավատը՝ մեր Տեր Աստծուց հետո։

— Հայոց բանակը։

Կեցցե՛ հերոսական Հայկական բանակը։

Հ.Գ. Վերջին պատերազմում Հայկական բանակը չի պարտվել։ Բայց 2020 թ. նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի ստորագրած դավաճանական և հիմնազուրկ կապիտուլյացիայից հետո կտրուկ սաստկացել են բանակը կազմաքանդելու արտաքին ուժերի և նրանց տեղական խամաճիկների դավադիր ծրագրերը։ Դրանք ամեն գնով պետք է խափանել։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ