Последние новости

Պեսկով․ Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անհապաղ կստորագրի ՌՀՍ պայմանագրի երկարացման մասին համաձայնագրի վավերացման օրենքը, հենց որ փաստաթուղթը ստանա, այստեղ կարևոր է արագությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հենց այն [փաստաթուղթը] ստացվի, այն անհապաղ կստորագրվի: Այստեղ անչափ կարևոր է արագությունը, իսկ հետո արդեն կփոխանակեն համապատասխան որոշումները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Ի պատասխան հարցին՝ ե՞րբ կարող են սկսվել ՌՀՍ նոր պայմանագրի շուրջ խորհրդակցությունները, որը կփոխարինի երկարացվածին, Պեսկովն ասել է. «Այդ մասին վաղ է խոսել»:

Չորեքշաբթի ՌՀՍ պայմանագիրը 5 տարով երկարացնելու մասին համաձայնագիրը, որը ներկայացրել էր պետության ղեկավարը, միաձայն վավերացրել են Պետական դումայի պատգամավորները և Դաշնության խորհրդի անդամները: Դրանից մեկ օր առաջ տեղի էր ունեցել Պուտինի հեռախոսային զրույցը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Ի պատասխան հարցին՝ նրանց ինչպե՞ս հաջողվեց այդքան արագ համաձայնության գալ ՌՀՍ պայմանագրի թեմայի շուրջ, Պեսկովն ավելի վաղ պարզաբանել էր, որ «դրան նախորդել է բավականին լարված աշխատանք»:

Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնվել են առանց նախապայմանների երկարացնել ՌՀՍ պայմանագիրը, ինչպես դա պնդում էր Մոսկվան, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ