Վազգեն Մանուկյան․ Մեր բանակն իր ուժը ցույց է տալու աշխարհին
Հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Վազգեն Մանուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա կապակցությամբ։
«Այսօր չեմ խոսելու ցավի ու կորստի մասին։ Չեմ խոսելու պարտության, նենգության ու դավաճանության մասին։ Այսօր ասելու եմ, որ մեր բանակը, մեր զինվորը, մեր սպան շարունակելու են լինել մեր երկրի և մեր ժողովրդի անվտանգության, արժանապատվության, հպարտության ու հաղթանակների երաշխավորը»,– նշել է նա։
Մանուկյանը համոզված է, որ բոլորիս ջանքերով մեր բանակը նորից վեր է հառնելու, ամուր սեղմելու է իր բռունցքն ու ցույց է տալու աշխարհին իր ուժը։
«Միայն այդ դեպքում մենք կարող ենք կերտել հզոր, զարգացած, բարեկեցիկ և աշխարհում իր խոսքն ունեցող պետություն։ Այսուհետ ողջ հայության հավաքական երազանքներից ու գերնպատակներից մեկը պետք է դառնա Հայոց բանակի հզորացումը»,– շեշտել է շարժման առաջնորդը։
Նրա խոսքով` սա է օրվա ուղերձը, օրվա խորհուրդն ու օրվա երդումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-25 15:45
Революция в Армении неизбежна, политическая легитимность действующего премьера исчерпана. Об этом заявил политолог Ерванд БОЗОЯН.
-
2024-04-25 15:29
Государственный департамент США в своем ежегодном докладе «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia» упомянул о бесчеловечном обращении азербайджанцев с армянскими солдатами в сентября 2022 года.
-
2024-04-25 15:28
Официальный представитель МИД РФ Мария Захарова выразила сожаление, что власти Армении продолжают допускать публичную критику в адрес ОДКБ.
-
2024-04-25 15:28
Российская сторона ожидает участия премьер-министра Армении Никола Пашиняна в саммите ЕАЭС. Об этом заявил журналистам вице-премьер России Алексей Оверчук.