Последние новости

Ովքե՞ր են ձերբակալվել ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով

ՀՀ կառավարության շենքի մոտից բերման ենթարկված քաղաքացիներից ձերբակալվել են «Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանը, «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը, հայտնի բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Մելիքյանը։

«Կա ևս մեկը, սակայն դեռ չի հաջողվել պարզել` ով է։ Մյուսները վկայի կարգավիճակով ազատ են արձակվել»,– ասաց նաև։

Նրա խոսքով` ձերբակալվել է նաև «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Վահան Բադասյանը, բայց «Եռաբլուրում» հնչեցրած իր հայտարարությունից անմիջապես հետո։

«Այս պահին այլ տեղեկություն չեմ կարող հայտնել»,– ասաց Մելիքյանը։

Բադասյանը երեկ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել ոչ միայն որպես պարտության սիմվոլի, այլ նաև թշնամու: Շեշտել էր, որ ինքը պատրաստ է դա անել: Լրագրողները հարցրել էին, թե հեռացնելու ինչ ճանապարհներ կան։ «Տարբեր, ընդհուպ մինչև ֆիզիկապես հեռացնելը: Այսինքն՝ դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք… Այո՛, զենքի միջոցով նաև… Այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,– պատասխանել էր Բադասյանը:

ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ 2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում մի խումբ անձինք ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ են արել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ