Последние новости

«Ալյանս» կուսակցության համաժողով (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)

Նոր ձևաչափի միութենական միավորումը նախևառաջ պայմանավորում ենք անվտանգության հայեցակարգով, «Ալյանս» կուսակցության համաժողովին հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։

 


         

«Անվտանգության խնդիրն առաջնային է բոլորի համար։ Անկախ Հայաստանի Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության հետ նոր ձևաչափի միութենական միավորում ձևավորելու պարագայում մենք նախևառաջ տեսնում ենք միացյալ սահմանապահ զորամիավորման ձևավորման անհրաժեշտությունը, նոր ռազմաբազայի տեղակայմամբ՝ դրանից բխող ենթակետերով, ստրաբաժանումներով հանդերձ։ Եվ թող որևէ մեկը հակադարձի՝ արդյոք հայաստանցիներն ուզում են, որպեսզի մեր երեխաները պաշտպանեն հայրենիքը՝ կանգնելով թուրքի դեմ հանդիման սահմանագծին, թե որ դա անեն ռուսաստանցի զինծառայողները», - հայտարարեց Ուրիխանյանը։

Նրա խոսքով՝ ՀՀ ինքնիշխանության մասին այստեղ քննարկում նույնիսկ չի կարող լինել, քանի որ ՀՀ-ն գնալու է այդ ճանապարհով որպես ՄԱԿ անդամ, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ