Արծրուն Հովհաննիսյան․ Նոյեմբերին 8-ին ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք Շուշին գրեթե մաքրում ենք
Ես հավատում էի, որ հաղթելու ենք, եթե ես հավատում էի, որ հաղթելու ենք, դա չի նշանակում, որ ես ինչ-որ մեկին խաբել եմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, «Երկիր»-ի հետ զրույցում նշել է պատերազմի օրերին ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր մարդկանց խաբում, թե հաղթելու ենք:
Նա հավելեց, որ մինչև Շուշիի անկման օրը հավատացել է, որ հաղթելու ենք. «Դուք խոսում ենք ընկճված, պարտված սպայի հետ, որի համար շատ ծանր է: Չփորձեք ինձնից ավելի ողբերգական ընկալում ունենաք այդ ամեն ինչի մասին: Ես շատ ծանր եմ տանում, ամբողջ ազգն է ծանր տանում: Ես ամբողջ պատերազմի ընթացքում հավատացել եմ: Ամբողջ ազգը վստահ է, որ կանոնավոր բանակը միջին սպայական կազմը, կանոնավոր զորքը կռվել է փառահեղ: Ես էլ դա եմ ներկայացրել, բա իրենց փառահեղ կռիվը ո՞նց էի ներկայացնելու: Բա իրենց փառահեղ կռվից հետո ոնց իրավունք ունի չհավատալու, որ հաղթելու ենք: Ես հիմնվել եմ իրենց վրա»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս էր հնարավոր ոլոր մոլոր ճանապրհներով մտնել անառիկ Շուշի, նա պատասխանեց. «Չգիտեմ, բաներ կան, որ ես էլ չեմ հասկանում: Խորհուրդ կտամ սթափ նայենք իրավիճակին: Բոլորս էմոցիաների վրա ենք, վատ բառապաշարով մեղադրանքները հիմա այնքան էլ տեղին չեն: Ուսումնասիրել է պետք, ես ամեն օր փորձում եմ պատերազմն ուսումնասիրել, ամեն օր նոր տեղեկություններ եմ հավաքում, որ ինքս ինձ համար շատ անհասկանալի բաներ հասկանամ, որոնք պատերազմի ընթացքում չեմ հասկացել, կամ ինձ էլ զորքերից հասել այդ տեղեկատվությունը թերություններով կամ հակասություններով: Ես էլ չեմ կարողանում ինչ-որ բաներ հասկանալ, այդ թվում Շուշիի հետ կապված: Ես ամբողջ պատերազմի ընթացքում տեղեկություններ ստացել եմ բացառապես ՊՆ-ից և գլխավոր շտաբի օպերատիվից, ՊԲ-ից, և եթե ինչ-որ բան լրացնելու կարիք եմ ունեցել, ապա կանոնավոր զորքի հետ եմ շփվել, որի հետ կապ եմ ունեցել: Ես որևէ այլ տեղեկության չեմ տիրապետել, որևէ քաղաքական քննարկման, բանկցությունների մասին տեղեկություններ չեմ ունեցել մինչև նոյեմբերի 9-ի օրը: Նոյեմբերին 8-ին, երբ ես Պետրոս Ղազարյանի մոտ էի, նույն ՊՆ-ից կար տեղեկություն, որ մենք քաղաքը գրեթե մաքրում ենք: Սապսում էինք, որ 9-ի առավոտը մաքրած, ավարտած կլինենք, բայց 9-ին տեղի ունեցավ այն,. Ինչ տեղի ունեցավ»:
Նա հերքեց տեղեկությունները, թե ինքը պատերազմը ժամանակ հանդիպել է վարչպետի տիկին Աննա Հակոբյանին. «Բացարձակ սուտ է, պատերազմի ժամանակ մեկ վայրկյանով անգամ չեմ հանդիպել տիկին Աննա Հակոբյանին: Նույնիսկ հեռվից չեմ տեսել: Նման նկար հրապարակողները շատ լավ գիտեն դա, ու ցավալի է, որ մանիպուլացնում են: Սեղանի շուրջ, որ նստած ենք «Ազատություն» ռադիոկայանում, թող հրապարակեն այդ լուսանկարից առաջ և հետո եղածը և կտեսնեք, որ սուտ են խոսում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-19 19:27
Причина нынешней хрупкости безопасности и угрожающей риторики связана с дисбалансом сил в регионе. Мы твердо убеждены, что в регионе Южного Кавказа должен быть установлен баланс сил. Об этом во время международного экспертного форума «Воротан» 19 апреля заявил Чрезвычайный и полномочный посол Ирана в Армении Мехди Собхани.
-
2024-04-19 19:13
Опубликованный азербайджанскими СМИ документ касательно трехсторонней встречи Армения-ЕС-США в Брюсселе 5 апреля не имеет ничего общего с реальностью, заявил спикер Службы внешних связей и политики безопасности ЕС Питер Стано.
-
2024-04-19 19:10
Начавшийся несколько дней назад процесс вывода российских миротворческих войск с оккупированной Азербайджаном территории Арцаха вызывает тревогу 150 000 арцахцев, которые несколько месяцев назад под реальной угрозой геноцида были вынуждены покинуть свою Родину. Об этом говорится в заявлении, распространенном тремя фракциями парламента Арцаха.
-
2024-04-19 19:10
Главы МИД стран G7 на встрече в Италии выступили с заявлением в адрес Армении и Азербайджана с призывом сохранять полную приверженность мирному процессу.