Последние новости

Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆ․ ԱՅՍՔԱՆԻՑ ՀԵՏՈ ԷԼ ԴԵՌ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՔ ՄԱԿ ԱԽ-ՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում շարունակում է ներկայացնել տապալված միջազգային հարաբերությունները.

«Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները:

Հայ-չինական հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա: Մշտապես երկուստեք ընդգծվում էր, որ ՀՀ-ն ու ՉԺՀ-ն համանման կամ նույնական դիրքորոշումներ ունեն միջազգային տարբեր հարցերի վերաբերյալ: Սա իրոք լուրջ և բացառիկ ձևակերպում էր:

Ցավոք, վերջին տարիներին Հայաստանի իշխանության մի քանի լուրջ բացթողումների արդյունքում մեր նկատմամբ ձևավորվեց այլ վերաբերմունք:

1. 2019թ. մայիսին վարչապետն այցելեց Չինաստան: Բարձր մակարդակի հանդիպումների արդյունքում ձեռք բերվեցին մի շարք պայմանավորվածություններ (այդ թվում «Ճանապարհ և գոտի»-ի մասով, սակայն իշխանությունների անհետևողականության և դիլետանտության պատճառով դրանք կյանքի չկոչվեցին: Չինական կողմը բնականաբար արեց հետևություններ:

2. 2019թ. Հայաստան այցելեց Թայվանի էկոնոմիկայի նախարարը: Այնինչ, մենք Չինաստանի հետ ստորագրված հռչակագիր ունենք, համաձայն որի ՀՀ-ն պարտավորվել է Թայվանի հետ որևէ պաշտոնական կապ չհաստատատել: Բնականաբար եղան հերքում/պարզաբանում/երթումներ, սակայն Չինական կողմում հետևություններն արդեն արված էին:

3. 2019թ. Հայաստանը միացավ Կրոնական ազատության միջազգային ալիանսին: Մի շարժում, որն ընդգծված հակաչինական բնույթ ունի և Թրամփի վարչակազմը դա չէր էլ թաքցնում: Հայկական կողմը փորձեց հիմնավորել «անհիմնավորելին»: Չբերվեց որևէ լուրջ փաստարկ, թե ինչով է այդ շարժմանը միանալը բխում ՀՀ շահերից: Չինական կողմն իր հետևություններն արեց:

Բա այսքանից հետո էլ դեռ զարմանում եք ՄԱԿ ԱԽ-ում Չինաստանի դիրքորոշման վրա»։

Փաստինֆո

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ