Последние новости

Զաս․ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, ու մեխանիզմը չի գործարկվել

Հայաստանին օգնություն ցուցաբերելու մեխանիզմը չի քննարկվել ՀԱՊԿ-ում, քանի որ Երևանը չի դիմել կազմակերպությանը։ Տեղեկությունը հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ առցանց ճեպազրույցի ընթացքում պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին:

«Մենք ի սկզբանե կողմ ենք եղել ռազմական գործողությունների դադարեցմանը և խաղաղ պայմանավորվածությունների ճանապարհով տարածաշրջանում խնդիրների լուծմանը։ Այդ դիրքորոշումը չի փոխվել»,- նշել է Զասը։

Նա ասել է, որ կազմակերպությունը չի սահմանափակվել միայն իրադարձությունների զարգացմանը հետևելով ու կրակը դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու պահանջներով։

«Մենք մեծ աշխատանք էինք իրականացնում։ Դրա հետ մեկտեղ պետք է հասկանալ, որ մենք ունենք հավաքական անվտանգության մասին բազային պայմանագիր, որտեղ հստակ ամրագրված են այս կամ այն պետությանը օգնություն ցուցաբերելու համար ՀԱՊԿ-ի հնարավորությունների գործարկման պայմաններն ու կարգը», - ասել է Զասը։

4-րդ կետի համաձայն՝ ագրեսիայի, հարձակման դեպքում, որը սպառնում է կազմակերպության անդամ պետություններից մեկի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, այդ պետության դիմումով դրան անհապաղ համակողմանի օգնություն է ցուցաբերվում, այդ թվում ՝ ռազմական։

 «Այս իրավիճակում Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ի կողմից ռազմական կամ այլ օգնություն ստանալու համար։ Այդ մեխանիզմը մենք չենք գործարկել ու չենք դիտարկել», - ասել է Զասը։

Նա ողջունել է եռակողմ պայմանավորվածությունները և կողմերի ընտրած հակամարտության լուծման ճանապարհը։ Զասը նշել է, որ կան պայմաններ խաղաղ ճանապարհով հակամարտության ամբողջական կարգավորման համար։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ