Последние новости

ԱԱԾ․ «Պատրոն Դավոն», կալանավորվել է

ՊՆ-ին անորակ զենք մատակարարելու գործով ձերբակալված Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) կալանավորվել է։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը:

Նա ձերբակալվել էր փետրվարի 1-ին։ Նույն օրը ՀՀ ԱԱԾ–ն տեղեկացրեց, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, 2018 թվականի ընթացքում, ՊՆ–ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել:

Դավիթ Գալստյանն այսօր իր հերթին հայտարարություն էր տարածել, մասնավորապես նշելով, որ ըստ նրա` իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի ապացույցները խոստանում է ներկայացնել ապագայում։

Իսկ ավելի մանրամասն Գալստյանը խոստացել է հրապարակային խոսել` իրեն կալանավորելու վերաբերյալ միջնորդության դատական քննությունից հետո, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ