Последние новости

ԵԽ-ը՝ Արցախում կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին

Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Այս մասին ասվում է Հարավային Կովկասի հետ կապերի հարցերով պատվիրակության ղեկավար, եվրախորհրդարանական Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչովի և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի համատեղ հայտարարության մեջ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև անցյալ տարվա պատերազմը ահավոր մարդկային ողբերգություն էր: Մենք ողջունում ենք այն փաստը, որ իրավիճակը կայունացել է 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո, և որ բացի ցավալի, բայց հատուկենտ միջադեպերից, հրադադարի ռեժիմը հարգվում է, սակայն այդքան կենսական հաշտեցմանը հասնելու համար շատ ավելին է անհրաժեշտ:

Ղարաբաղյան հակամարտության ամուր կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն առաջվա պես անհրաժեշտ են: Մենք երկու կողմերին կոչ ենք անում հստակ և հրապարակավ վերահաստատել գործընթացը վերսկսելու իրենց պատրաստակամությունը՝ Մինսկի խմբի համանախագահների գլխավորությամբ և հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնց հետ կողմերը համաձայնել են՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և հավասարություն և ժողովուրդների ինքնորոշում, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ