Последние новости

Լրագրողները Բեղլոյանին՝ «Բառացի թարգմանեք Ձեր խոսքը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր իշխանական պատգամավոր Անուշ Բեղլոյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարություններին, ասաց, որ ինքը նման բան չի ասել իր խոսքերը կոնտեքստից կտրված են, տեղեկացնում է Mamul.am։

 

Լրագրողները Բեղլոյանի համար միացրին տեսակոնֆերանսի ձայնագրությունը և խնդրեցին անգլերենից բառացի թարգմանել իր խոսքերը։

«Ես ասում եմ այն համատեքստում, որ ադրբեջանցիները․․․»,- Բեղլոյանը չկարողացավ ավարտել իր խոսքը, քանի որ լրագրողները նորից խնդրեցին մեջբերել բառացի թարգմանությունն իր խոսքերի և ոչ թե ներկայացնել, թե ինչ կոնտեքստում է այն ասվել։

«Ասել եմ, որ Ձեր խոսակցությունները, թե ումն է եղել այդ հողը և ով է եղել առաջինն այդ հողում, կարևոր չեն այն համատեքստում, որ հայերից լավ դա հիմնավորելը որևէ մեկը չի կարող»,- ասաց պատգամավորը։

«Չէ՛, դուք բառացի ասում եք, որ մենք պետք է առաջ նայենք, ոչ թե մենք վերադառնանք այն հին խոսակցությանը, թե ում հողերն են դրանք և ով է սկսել պատերազմը սա է բառացի մեջբերումը Ձեր խոսքի»,- ասաց լրագրողներից մեկը։

Ի պատասխան Բեղլոյանն ասաց «Նորից եմ ասում՝ համատեքստից կտրված արտահայտությունը փորձում են վերագրել ինձ դա ծաղրանք է»։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ