Последние новости

Հոգեբան. Աննա Հակոբյանի Ստեփանակերտում գտնվելու ժամանակ քաղաքը չէր ռմբակոծվում

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի` Ստեփանակերտում գտնվելը երաշխիք դարձավ, որ ադրբեջանցիները չռմբակոծեցին քաղաքի կենտրոնը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

Ըստ նրա` պատճառն այն է, որ Աննա Հակոբյանն ակտիվորեն կապված է ադրբեջանցիների հետ, ուստի ոչ մի արկ քաղաքի կենտրոնի վրա չընկավ: Նա նշեց, որ «Փաշինյանների ընտանիքն» ապրում է այնպես, կարծես պատերազմ չի եղել, 5000 հազար զոհ չկա և ամեն ինչ շոուի է վերածում: «Այդպիսի մարդը չի կարող իրեն մեղավոր զգալ, քանի որ նախապես գիտեր, թե ինչու է գալիս իշխանության: Մեղքի զգացումի առկայության դեպքում նա նոյեմբերի 9-ին պետք է ինքնասպան լիներ, բայց մենք տեսնում ենք, որ մարդիկ վայելում են իրենց գործունեության պտուղները: Միակ բանը, որ նրանց անհանգստացնում է, վախն է հայ ժողովրդի ինքնադատաստանից, և նրանք մտածում են իրենց անվտանգության երաշխիքների մասին»,- համոզված է հոգեբանը:

Մադաթյանը նշեց, որ եթե նախկինում հասարակությունը կենտրոնանում էր ինչ-որ մեկ խնդրի վրա, ապա այժմ Նիկոլ Փաշինյանը դիտավորյալ մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում էր մի քանի ոլորտների վրա. հասարակությունը կրկին պառակտված է` ղարաբաղյան խնդրից ուշադրությունը շեղելու համար:

Ըստ նրա` ժողովուրդն անտարբերության մեջ է, և արդեն դժվար կլինի վերգտնել վստահությունը քաղաքական գործիչների նկատմամբ, սակայն կարևոր է նրան տալ այդ հույսը, հասկացնել, որ ուժեղ առաջնորդ է անհրաժեշտ, որը ուժեղ պետություն կկառուցի : «Այդպիսի մարդ կարող է դառնալ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է պասիվության մեջ` ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ հիմա: Իսկ Ադրբեջանը տեսավ ակտիվությունը և քրեական գործ հարուցեց զենքի մատակարարումների համար, սկայն մենք չգիտես ինչու նրա ակտիվությունը չենք ցանկանում նկատել»,- եզրափակեց Միհրդաթ Մադաթյանը, տեղեկացնում է News.am:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ