Последние новости

Արամ Գ.Սարգսյան․ ՆԱԽԻՋևԱՆՈՒՄ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖՈՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժությունների ֆոնին Հայաստանում ձևավորվում են հակառուսական տրամադրություններ: Այս մասին փետրվարի 3-ի հանդիպմանն ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գ.Սարգսյանը:

Նրա խոսքով՝ եթե հետագայում էլ այսպես շարունակվի, ապա Ռուսաստանը կթքի ամեն ինչի վրա և մարտավարությունը կփոխի, վերջիվերջո՝ Մոսկվայի համար այս տարածքը կարևոր է:

Նա նշեց, որ Նախիջևանը Թուրքիայի ձեռքերով, որն այստեղ 1,5 մլրդ դոլար է ծախսել, արդեն վաղուց զինվորական պոլիգոն է դարձել:

«Զորավարժությունները հարձակողական բնույթ ունեն, զորավարժությունների քարտեզը Հայաստանի տարածքն է, ստեղծվել են դիպուկահարների ստորաբաժանումներ, օգտագործվում է ռազմական տեխնիկայի համատեղ կիրառման մարտավարությունը: Հիմա նրանց միայն պատճառ է պետք, որ պատերազմը սկսեն»,- պարզաբանեց Սարգսյանը:

Նրա համոզմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր հանձնել ամբողջ Արցախը, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելնելով սեփական աշխարհաքաղաքական շահերից, պատերազմը դադարեցրեց:

«Մենք հիշում ենք, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը խոսում էր Սիրիայից վարձկանների մասին: Այսինքն՝ անհրաժեշտ էր ընդամենը Հայաստանից նամակ գրել Պուտինին, որ Մոսկվան միանար Արցախը և հարակից տարածքները «մաքրելուն»»,- հավելեց նա:

Քաղաքական գործիչը Հայաստանի իշխանություններին քննադատեց այն պատճառով, որ չկարողացան ապահովել Երևանի մասնակցությունը Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքին՝ այն դեպքում, որ Ադրբեջանը միացել է:

«Երևանն ինչո՞ւ սրան չի արձագանքում, ինչո՞ւ այնտեղ չկանք: Այսինքն՝ ագրեսորը պետք է իրականացնի զոհի մոնիթորի՞նգ»,- հարց հնչեցրեց Արամ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է ռազմագերիների վերադարձի խնդրին, ապա ինչպես պարզաբանեց ՀԴԿ ղեկավարը, Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է շուրջօրյա փաստեր ներկայացնի ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլ երկրներում, անհրաժեշտ է դիմել ՄԱԿ ԱԽ և ԵԱՀԿ ՄԽ, դեսպանատները պետք է ԵԽԽՎ-ում նախնական աշխատանք կատարեին, և անհրաժեշտության դեպքում դեմարշ իրականացնեն:

«Այս հարցի լուծումը պետք է դառնա 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայատարարության շուրջ բանակցությունների վերսկսման պայմանը»,- շեշտեց նա:

Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցածը Հայաստանի դեմ դավադրություն էր, և այս գործընթացը շարունակվում է, այդ թվում՝ մարդկանց միջոցով, որոնք «սորոսական» կազմակերպություններից դրամաշնորհներ են ստանում:

«Ակամայից այդպիսի մարդիկ են դառնում նաև ոստիկանները, որոնք կոպիտ կերպով ձերբակալեցին աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանին: Նրանք էլ են վաճառվել, բայց արդեն այն կերպ, որ աշխատավարձի բարձրացում են ստացել: Սա էլ հենց ներկայիս իշխանության հենարանն է: Ժողովուրդը պետք է հասկանա, որ խաղադրույքի է դրված մեր պետության գոյությունը, և ելք կարող է լինել հանրության ու քաղաքական ուժերի կոնսոլիդացիան այդ սցենարը թույլ չտալու գաղափարի շուրջ: Առանցքայինը սա է, այլ ոչ թե փողոց դուրս եկած մարդկանց թիվը: Կարևոր է միավորվել, օրինակ, այն բանի շուրջ, որ ընտրությունների չգնան, քանի դեռ վարչապետ Փաշինյանն իշխանության է»,- հայտարարեց քաղաքական գործիչը:

Նա պարզաբանեց, որ հանրահավաքները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև բոլոր ազդակները հասնեն հանրությանը:

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ