Последние новости

«Ռոսսելխոզնադզորը» վերացնում է լոլիկի ներկրման սահմանափակումները ՀՀ–ի 13 ընկերության համար

«Ռոսսելխոզնադզորը» փետրվարի 5-ից Հայաստանի 13 ընկերությունների համար վերացնում է Ռուսաստանի Դաշնության տարածք լոլիկի և պղպեղի ներկրման սահմանափակումները: Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։

««Ռոսսելխոզնադզորը» 2021 թվականի փետրվարի 5- ից չեղարկում է լոլիկի և պղպեղի մատակարարման ժամանակավոր սահմանափակումները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի 13 ձեռնարկությունների համար, որտեղ մոզաիկա պեպինո (Pepino mosaic virus) վիրուսին բնորոշ նշաններ չեն հայտնաբերվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Որոշումն ընդունվել է լոլիկ և պղպեղ արտադրող Հայաստանի ջերմոցային տնտեսությունների կարանտինային բուսասանիտարական մոնիթորինգի արդյունքների հիման վրա։

Համապատասխան տեղեկատվությունը ռուսական գերատեսչությանը տրամադրել է հայկական կողմը, տեղեկացնում է Sputnik Armenia։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ