Последние новости

Փաշինյանը շահագրգռված է արտագաղթով, որովհետև արտագաղթում են դժգոհները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նիկոլ Փաշինյանն ակնհայտ վախեցած է, որովհետև վախի մեջ գտնվող մարդն է միշտ անցենզուր շարժումներ անում: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, տեղեկացնում է News.am:

 

   

«Նիկոլ Փաշինյանն ապրում է օրվա օրով, նա ընդհանրապես հեռանկար չունի: Հեսա երկու ամսից կտենա»,-ասաց նա:

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, որ իրենք ստացել են 70 տոկոս քվե, լեգիտիմ են, Գևորգ Պետրոսյանն ասաց. «Նիկոլ, հո չե՞ս մոռացել, որ ստացել ես ընտրական իրավունք ունեցող բնակչության 50 տոկոսից պակասի 70 տոկոսը: Երկրորդ, լեգիտիմությունն այն է, որ երկիրը ղեկավարես Սահմանադրությամբ նախատեսված սկզբունքներով, իսկ ինքը սահմանադրական կարգի տապլման չեմպիոն է»:

Պատգմավորը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված է արտագաղթով, որովհետև արտագաղթում են այն մարդիկ, որոնք դժգոհ են երկրից. «Երկրում մնում են հիմնականում իրեն սատարողները, և սա ընտրությունների ժամանակ երևալու է»:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ