Երևան բերված ավտոբուսներից մի քանիսը երթուղի են դուրս եկել
Երևանի քաղաքապետարանի խոստացած նոր ավտոբուսների առաջին խմբաքանակն այսօրվանից սկսել է աշխատանքը 26 համարի երթուղով, որy սկսվում է Աջափնյակի Լուկաշին թաղամասից, անցնում քաղաքի կենտրոնով և ավարտվում Նորք Մարաշում։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ավտոբուսից օգտվելիս պետք է վճարել նստելիս։ Մետաղադրամ ընդունող սարքը «վերցնում է» միայն 100 դրամանոցներ։ Եթե ուղևորը 100 դրամանոց չունի, վարորդը սկզբնական շրջանում կմանրի գումարը։ Ավելի ուշ կգործի նաև էլեկտրոնային վճարման համակարգ։
Ավտոբուսի սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և ընդհանրապես երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։ Վարորդները հատուկ համազգեստով են, նրանց հատուկ հրահանգված է երթևեկության ընթացքում չծխել ու հեռախոսով չխոսել։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեղեկացրել է, որ առաջիկայում երթուղի դուրս կգան նաև խոստացված մյուս երթուղիները սպասարկող ավտոբուսները։ Նոր երթուղիների մասին կտվի լրացուցիչ տեղեկություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.